Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն

Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն
Ի ծնեիսպ.՝ Francisco Jareño y Alarcón
Ծնվել էհունվարի 24, 1818(1818-01-24)[1]
ԾննդավայրԱլբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 8, 1892(1892-10-08)[1][2] (74 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[3]
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱշխատավայրEscuela Superior de Arquitectura de Madrid?
Ուշագրավ աշխատանքներCasa de la Moneda?, Ազգային թանգարանների գրադարանի պալատ, Court of Auditors?, Hospital del Niño Jesús?, Սուրբ Իսիդորի ինստիտուտ և Teatro Pérez Galdós?
Պարգևներ
ԱնդամությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Escuela Superior de Arquitectura de Madrid? և Real Sociedad Económica Matritense de Amigos del País?
 Francisco Jareño y Alarcón Վիքիպահեստում

Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն (իսպ.՝ Francisco Jareño y Alarcón, հունվարի 24, 1818(1818-01-24)[1], Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա - հոկտեմբերի 8, 1892(1892-10-08)[1][2], Մադրիդ, Իսպանիա[3]), 19-րդ դարի իսպանացի նշանավոր ճարտարապետ, Իսպանիայի Իզաբելա II թագուհու գահակալության օրոք մի շարք ուշագրավ պաշտոնական շենքերի հեղինակ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարենյոն շուրջ 9 տարի եկեղեցական կրթություն է ստացել հոգևոր սեմինարիայում։ 1833 թվականին հեռացել է սեմինարիայից, Մադրիդում ընդունվել Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, 1848 թվականին 30 տարեկան հասակում ավարտել ակադեմիական կարիերան։

Պերես Գալդոս թատրոն
Կոլոմբոսի հրապարակ (Մադրիդ)

Ստանալով կրթաթոշակ՝ Խարենյոն հնարավորություն է ստանում շրջագայելու արտերկրում, չորս տարի ճամփորդում է Եվրոպայի տարբեր երկրներով և քաղաքներով, որտեղ հնարավորություն է ունենում օգտագործելու երկաթը որպես ճարտարապետական տարր։ Հայրենիք վերադառնալով՝ պետության կողմից ստանում է նոր միջոցներ և մեկնում Անգլիա ու Գերմանիա, 1855 թվականին հաստատվում է Մադրիդում, դառնում Ճարտարապետության տեխնիկական դպրոցի արվեստի պատմության պրոֆեսոր։

Խարենյոյի վաղ շրջանի նախագծերից է 1856 թվականի Արանխուեսի կենտրոնական գյուղատնտեսական դպրոցը, որով նա հայտնի է դառնում, այնուհետև համագործակցում է Նիկոմեդես Մենդիվիլի հետ[5]։

1874-1875 թվականներին եղել է Ճարտարապետների դպրոցի տնօրեն, Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ակադեմիկոս (1867), Կառլոս III շքանշանակիր ասպետ (1858), Մարիա Վիկոտրիայի քաղաքացիական շքանշան (1872)[6]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իսպանիայի դրամահատարան (1856 - 1861), գոյատևել է մինչև 1970, այնուհետև այստեղ կառուցվել է Կոլոմբոսի հրապարակը
  • Ազգային թանգարանային, արխիվային և գրադարանային պալատը (1865 - 1868), որտեղ տեղակայված են Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանը և Իսպանիայի ազգային գրադարանը։ Սա համարվում է Խարենյոյի ամենախոշոր գործերից մեկը
  • Սան Իսիդրո ինստիտուտը (1876), (1879 թվականի Ազնվականների հին սեմինարիայի ձևափոխված և վերականգնված շենք)
  • Հին անասնաբուժական գրասենյակը (1877), 1959 թվականից՝ Սերվանտեսի միջնակարգ կրթության դպրոց
  • Կարդինալ Սիսներոսի անվան ինստիտուտ (1877)
  • Իսպանիայի ֆինանսական հաշտարարի դատարան
  • Մանկական հիվադանոց (1879)
  • Իսպանիայի առաջին մանկապարտեզը (1879), որը գտնվում է Դոս դե Մայո (Մայիսի 2) հրապարակի Դաոիս փողոցում

Մադրիդից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արանխուեսի կենտրոնական գյուղատնտեսական դպրոց, 1856)
  • Plaza de toros de Toledo, 1865
  • Teatro Tirso de Molina, այժմ՝ Պերես Գալդոս թատրոն

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Apéndice. Datos biográficos del Académico Excmo. Sr. D. Francisco Jareño y Alarcón", Boletín de la Real Academia de Bellas Artes de San Fernando, t. XVII, 170, 1897, pp. 316–320.
  • LAYUNO ROSAS, Mª Ángeles: "Jareño y Alarcón, Francisco", en AA.VV., Diccionario biográfico español. Madrid. Real Academia de la Historia, 2011, t. XXVII, pp. 699–703.
  • MOLEÓN GAVILANES, Pedro: Proyectos y obras para el Museo del Prado. Fuentes documentales para su historia. Madrid, MEC-MNP, 1996.
  • MOLEÓN GAVILANES, Pedro: El Museo del Prado. Biografía del edificio. Madrid, MNP, 2011.
  • MORALES, José Luis: "Francisco Jareño en los ámbitos del eclecticismo", Cultural Albacete, 2, 1986.
  • NAVASCUÉS PALACIO, Pedro: Arquitectura y arquitectos madrileños del siglo XIX. Madrid, Instituto de Estudios Madrileños, 1973.
  • NAVASCUÉS PALACIO, Pedro: "Arquitectura española (1808-1914)", Summa Artis, XXXV. Madrid, Espasa Calpe, 1993.
  • REPULLÉS y VARGAS, Enrique María: Discurso de ingreso en la Real Academia de Bellas Artes de San Fernando. 24 de mayo de 1896 (incluye semblanza de Francisco Jareño).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Movellán A. V. Jareño y Alarcón, Francisco // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T044446
  2. 2,0 2,1 2,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2014.
  4. Ana María Preckler, (2003), Historia del arte universal del los siglos XIX y XX - Volumen 1 - Página 191
  5. Jareño y Alarcón, Francisco
  6. «Bne» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

El arquitecto Francisco Jareño y de Alarcón FRANCISCO JAREÑO DE ALARCÓN Արխիվացված 2016-03-04 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն» հոդվածին։