Ֆրանսիսկո Ուրոնդո

Ֆրանսիսկո Ուրոնդո
Ծնվել էհունվարի 10, 1930(1930-01-10)[1]
ԾննդավայրՍանտա Ֆե, Արգենտինա
Վախճանվել էհունիսի 17, 1976(1976-06-17)[1] (46 տարեկան)
Վախճանի վայրՄենդոսա, Արգենտինա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, սցենարիստ, լրագրող, համալսարանի դասախոս, ռազմական ակտիվիստ, պարտիզան և վիպասան
ՔաղաքացիությունԱրգենտինա
Ժանրերպոեզիա, պիես, էսսե և լրագրողական հետաքննություն
ԿուսակցությունFuerzas Armadas Revolucionarias?[2] և Montoneros?[2]
ԱշխատավայրUniversidad Nacional del Litoral?[2] և Բուենոս Այրեսի համալսարան[2]
ԱմուսինZulema Katz?

Ֆրանսիսկո «Պակո» Ուրոնդո (իսպ.՝ Francisco "Paco" Urondo, հունվարի 10, 1930(1930-01-10)[1], Սանտա Ֆե, Արգենտինա - հունիսի 17, 1976(1976-06-17)[1], Մենդոսա, Արգենտինա), արգենտինացի բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, գրաքննադատ, ժուռնալիստ, պարտիզանական «Մոնտոներոս» խմբավորման անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիսկո Ուրոնդոն հեղինակել է բանաստեղծությունների, պատմվածքների, թատերգությունների մի շարք ժողովածուներ, մեկ վեպ («Los pasos previos»-ը), մեծ արձագանք ստացած հարցազրույց Թրելյուի կոտորածներից փրկվածների հետ, «Արգենտինական պոեզիայի քսան տարին» գրականագիտական մեծարժեք էսսեն... Բացի այդ, դարձել է Pajarito Gómez և Noche terrible կինոնկարների սցենարների համահեղինակ, հեռուստատեսության համար ադապտացրել-հարմարեցրել Ֆլոբերի «Մադամ Բովարի», Ստենդալի «Կարմիրը և սևը», պորտուգալացի գրող Ժոզե Մարիա Էսա դի Կեյրոշի «Os Maias» վեպերը։

1968 թվականին նշանակվել է Սանտա Ֆե պրովինցիայի մշակույթի նախարար, 1973 թվականին՝ Բուենոս Այրեսի համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի գրականության բաժանմունքի ղեկավար, միաժամանակ այդ համալսարանում վարել արգենտինական գրականության պատմության դասընթացը։ Որպես ժուռնալիստ՝ Ֆրանսիսկո Ուրոնդոն աշխատակցել է մի շարք հեղինակավոր պարբերականների, որոնցից էին Primera Plana-ն, Panorama-ն, Crisis-ը, La Opiníon-ը, Noticias-ը։

Բանաստեղծական առաջին ժողովածուները 1950-ական թվականներին լույս ընծայելուն զուգընթաց՝ նա ակտիվորեն ներգրավվել է քաղաքական գործընթացներում, ոչ միայն հրաշեկ խոսքով, այլև զենքով մաքառել հայրենի բնօրրանում տեր ու տիրակալ դարձած, մինչև մազերի ծայրը կոռումպացված բռնապետությունների դեմ։ Նրա գրչակից ընկերներից Խուան Գելմանը իր հուշերում նշել է, թե ինչպես Ուրոդոն մի անգամ ասել է, որ ինքը զենք է վերցրել, քանի որ փնտրում է ճշմարիտ խոսքը[3]։

Ուրոդոն սկզբում դարձել է FAR, ապա՝ «Մոնտոներոս» պարտիզանական միավորման անդամ, մասնակցել մի շարք զինված բախումների։ 1976 թվականի հունիսի 17-ին կառավարության անվտանգության ուժերի դարանակալած ջոկատը սպանել է նրան։ Ի դեպ, նա իր մոտ միշտ ցիանիդի հաբ էր պահում, որ գերի ընկնելու դեպքում անձամբ վերջ դնի իր կյանքին, որպեսզի հարկադրված չլինի կտտանքների ազդեցության տակ մատնելու ընկերներին[4]։

Տարիներ անց՝ 2011 թվականին տեղի է ունեցել Ուրոնդոյին սպանողների դատավարությունը, և բոլոր մեղավորները արժանացել են ամենախիստ պատիժների։ Իսկ մեծաքանքար, խիզախ անհատի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունով են կոչել Պուերտո Մադերոյի հրապարակներից մեկը և Բուենոս Այրեսի համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի մշակութային կենտրոնը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Historia Antigua, բանաստեղծություններ, 1956.
  • Breves, բանաստեղծություններ, 1959.
  • Lugares, բանաստեղծություններ, 1961.
  • Nombres, բանաստեղծություններ, 1963.
  • Todo eso, short-stories, 1966.
  • Veraneando y sainete con variaciones, թատերախաղ, 1966.
  • Al tacto, պատմվաածքներ, 1967.
  • Del otro lado, բանաստեղծություններ, 1967.
  • Adolecer, բանաստեղծություններpoetry, 1968.
  • Veinte años de poesía argentina, էսսե, 1968.
  • Larga distancia, բանաստեղծություններ, Madrid, 1971.
  • Los pasos previos, վեպ, 1972.
  • La patria fusilada, հարցազրույցներ, 1973.
  • Cuentos de batalla, բանաստեղծություններpoetry, 1998.
  • Poemas, բանաստեղծություններ, Visor.
  • Obra poética, բանաստեղծություններ, Hidalgo, 2006.

Գրականություն Ֆրանսիսկո Ուրոնդոյի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Unfinished Song of Francisco Urondo: When Poetry is Not Enough (Hernán Fontanet, Lanham, MD: University Press of America, 2014) 978-0-7618-6457-8.
  • Francisco Urondo y su poesía: un arma cargada de futuro (Hernán Fontanet, Newark, DE: Juan de la Cuesta - Hispanic Monographs, 2012) 978-1-58871-213-4.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]