Ֆրանսուա Դելսարտ

Ֆրանսուա Դելսարտ
Բնօրինակ անունֆր.՝ François Delsarte
Ծնվել էնոյեմբերի 19, 1811(1811-11-19)[1]
Solesmes
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհուլիսի 20, 1871(1871-07-20)[2][3] (59 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Մասնագիտությունթատերագետ, երաժշտության ուսուցիչ, օպերային երգիչ, դերասան, երգիչ, մանկավարժ, երաժշտագետ և կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 François Delsarte Վիքիպահեստում

Ֆրանսուա Դելսարտ (ֆր.՝ François Alexandre Nicolas Chéri Delsarte, նոյեմբերի 19, 1811(1811-11-19)[1], Solesmes - հուլիսի 20, 1871(1871-07-20)[2][3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի երգիչ, վոկալի ուսուցիչ, բեմական արվեստի տեսաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Դելսարտը ծնվել է Փարիզում, մի աղքատ ընտանիքում[4]։ Վաղ տարիքից զբաղվել է երաժշտությամբ։ Չի կարողացել հաղթահարել կոնսերվատորիա ընդունվելու մրցութային շեմը, սակայն արժանացել է Մարիա Մալիբրանի գովասանքին։ Նրան լսում են կոմիկական օպերայում և 1929 թվականին միանգամից հայտնվում է բեմում։ 1834 թվականին կորցնում է ձայնը։ Սակայն նա ամբողջապես տարված էր «մարդու մարմնի էսթետիկական զարգացման» գաղափարով, բայց արդեն գիտական տեսանկյունից։

1839 թվականին բացվում է Դելսարտի հայտնի դասընթացները։ Նրա ուսանողների և ունկնդիրների մեջ էին նաև Մարիա Մալիբրանը, Էլիզա Ռաշելը, անգլիացի ողբերգակ Ուիլյամ Չարլզ Մաքրեդին, Պասկան, Գենրիետա Զանտագը։ Դասընթացին ներկա էին մասնավորապես Շառլ Գունոն, Նապոլեոն Անրի Ռեբերը։ Լուի Ֆիլիպ արքան նրան հրավիրեց իր պալատ։ Նկարիչ Դոմինիկ Էնգրն ասաց․ «Չենք կարող ասել, թե այսօր թագավորն ով է»։ Իսկ Թեոֆիլ Գոթիեն նրան անվանել է «երաժշտական Ֆրանսուա Ժոզեֆ Տալմա», իսկ Ալֆոնս դը Լամարթինը՝ «Բարձրագույն հռետոր»։ Դելսարտը հրավիրվեց Ամերիկա՝ կոնսերվատորիա հիմնելու, բայց սկսվեց ֆրանս-պրուսական պատերազմը։ Նա Փարիզից տեղափոխվեց Ֆրանսիայի հարավ՝ իր հայրենի քաղաք՝ Սոլեմ։ Նա իր երկու դստրերին կարողացավ թելադրել մի քանի դրվագներ, որոնք հետագայում ծառայեցին, որպես նախաբան գրվելիք գրքերի համար։ 1871 թվականի մարտին նա վերադարձավ Փարիզ։ Դելսարտը մահացել է 1871 թվականի հուլիսի 21-ին։ Դելսարտը իր ժամանակից ոչ մի գրավոր նյութ չի թողել։ Նրա մի քանի աշակերտներ, նրա դստրերը, նրա որոշ հետնորդներ հավաքել են այն ամենը, ինչ մնացել է նրանից նշումների թղթերի, ուրիշ անձանց գրառումներում՝ փրկելով կործանումից այս թանկարժեք ժառանգությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 GeneaStar
  4. Использовано предисловие С. М. Волконского к его книге «Выразительный человек. Сценическое воспитание жеста. (По Дельсарту)». — СПб, 1913.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Դելսարտ» հոդվածին։