Ֆրանց Յոզեֆ Աուման | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Franz Josef Aumann |
Ծնվել է | մարտի 19, 1728 Traismauer, Sankt Pölten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | մարտի 30, 1797[1] (69 տարեկան) Sankt Florian, Linz-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Ֆրանց Յոզեֆ Աուման (գերմաներեն՝ Franz Joseph Aumann, նաև Auman, Aumon. մարտի 19, 1728, Traismauer, Sankt Pölten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա - մարտի 30, 1797[1], Sankt Florian, Linz-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի կոմպոզիտոր։ Մինչև ձայնի կտրվելը երգել է Վիեննայի այն նույն երգչախմբում, որտեղ երգում էին Յոհան Միխաել Հայդնը և Յոհան Գեորգ Ալբրեխտսբերգերը[2], կոմպոզիտորներ, որոնց հետ ավելի ուշ շրջանում ձեռագրերի փոխանակում կամ առևտուր է արել[3]։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ զարմանալի չէ, որ նրա հեղինակած երաժշտության մի մասը սխալ կերպով վերագրվել է Հայդնին, իսկ նրա Missa Profana-ն, որը երգիծում է դպրոցի ուսուցչի կակազությունն ու վատ երգեցողությունը, ժամանակին վերագրվում էր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին[4]։
Աումանը 1757 թվականին քահանա է ձեռնադրվել օգոստինյան միաբանության Սուրբ Ֆլորիան եկեղեցում և ըստ ամենայնի՝ այդտեղ է անցկացրել իր կյանքի մնացած մասը։ Նա հեղինակել է բազմաթիվ պատարագային կարգավորումներ։
Աումանի երաժշտությունը 19-րդ դարում Սենթ Ֆլորիանում մատուցվող երաժշտական երկացանկի մեծ մասն էր կազմում, և Անտոն Բրուքներն օգտվեց այդ պաշարից կոնտրապունկտերն ուսումնասիրելու համար[5]։ Նա իր ուշադրությունը հիմնականում կենտրոնացրեց Աումանի Սուրբծննդյան ռեսպոնսորիաների և ռե մաժոր Ave Maria-ի վրա[6]։ Բրուքները, ում գրավել էր Աումանի գունային հարմոնիան, 1879 թվականին ավելացրեց երեք տրոմբոնների նվագակցումը Ecce quomodo moritur justus և Tenebrae factae sunt -ի իր կարգավորումներին։
Աումանի ստեղծագործությունը ներառում է նաև գործիքային երաժշտություն, ինչպես, օրինակ, ստեղծագործական ամենավաղ շրջանում նրա հեղինակած լարային կվինտետներից մի քանիսը[7]։
|