Ֆրեդ Անտոն Մայեր նորվ.՝ Fred Anton Maier | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | Չմշկասահք 500 մ, 5000 մ, 10000 մ |
Երկիր | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ | Դեկտեմբերի 15 1938 |
Ծննդավայր | Նյոտերյոյ, Վեստֆոլդ |
Մահվան ամսաթիվ | Հունիսի 9 2015 |
Մահվան վայր | Նյոտերյոյ, Վեստֆոլդ |
Հասակ՝ | 192 սանտիմետր |
Ֆրեդ Անտոն Մայեր (նորվ.՝ Fred Anton Maier, դեկտեմբերի 15 1938, Նյոտերյոյ, Վեստֆոլդ - հունիսի 9 2015, Նյոտերյոյ, Վեստֆոլդ), նորվեգացի չմշկորդ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր։
1964 թվականի Ինսբրուքի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Մայերը 500 մետր հեռավորության մրցավազքում արժանացավ բրոնզե մեդալի, իսկ 10000 մետր հեռավորության մրցավազքում՝ արծաթե մեդալի։
1968 թվականի Գրենոբլի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Մայերը 5000 մետր հեռավորության մրցավազքում արժանացավ ոսկե մեդալի, իսկ 10000 մետր հեռավորության մրցավազքում՝ արծաթե մեդալի։
1968 թվականին Ֆրեդ Անտոն Մայերը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
Մայերը նաև հեծանվորդ էր։ 1957 և 1967 թվականներին նա դարձավ Նորվեգիայի հեծանվավազքի չեմպիոն։
1965-ից 1968 թվականներին Ֆրեդ Անտոն Մայերը գրանցեց 11 համաշխարհային ռեկորդ.
Ֆրեդ Անտոն Մայերի լավագույն արդյունքները տարբեր հեռավորություններում.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Անտոն Մայեր» հոդվածին։ |
|