Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | 1870 | ||
Ծննդավայր | Broughty Ferry, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 6, 1938 | ||
Մահվան վայր | Դանդի, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆրեդերիկ Չաչլզ Էրենց (անգլ.՝ Frederick Charles Erentz, 1870, Broughty Ferry, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 6, 1938, Դանդի, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է որպես Ֆրեդ Էրենց, շոտլանդացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի և եզրային պաշտպանի դիրքերում։ 1880-ական թվականներից մինչև 1900-ականները խաղացել է «Դանդի Աուը Բոյզ» և «Նյութոն Հիթ» ակումբներում։
Ֆրեդ Էրենցը ծնվել է Բրոտի Ֆերիում, Դանդիից ոչ հեռու։ Նրա հայրը դանիացի էր, մայրը՝ շոտլանդուհի։ Ֆրեդը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դանդի Աուը Բոյզ» ակումբում, որտեղ խաղացել է որպես կիսապաշտպան[1]։ 1892 թվականի հունիսին շոտլանդացին տեղափոխվել է «Նյութոն Հիթ» ֆուտբոլային ակումբ, որը պատրաստվում էր իր առաջին մրցաշրջանին[1]։ Էրենցի դեբյուտը «Նյութոն Հիթ»-ում տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, «Բլեքբըռն Ռովերս» ակումբի դեմ խաղում։ Խաղը ավարտվել է 4։3 հաշվով հօգուտ Բլեքբըռնի։ 1892/1893 մրցաշրջանում Էրենցը մասնակցել է ակումբի բոլոր խաղերին, բացառությամբ «Դերբի Կաունտ» ակումբի դեմ խաղին, որը կայացել է 1893 թվականի փետրվարի 11-ին[2]։
Հաջորդ մրցաշրջանում Էրենցը փորձել է խաղալ տարբեր դիրքերում, այդ թվում՝ աջ Հարվբեք և աջ հարձակվող (այդ դիրքում նա կարողացավ տոնել իր առաջին գոլը), բայց ավելի հաճախ խաղում էր ձախ եզրային պաշտպանի դիրքում[3]։ Հաջորդ ութ մրցաշրջանների ընթացքում Էրենցը ակումբի անփոխարինելի ձախ պաշտպանն էր, նույնիսկ հրաժարվել է «Տոտենհեմ» տեղափոխվելու հնարավորությունից։ Այդ ընթացքում թիմում հանդես էր գալիս նրա եղբայրը՝ Գարին[4]։
Ավարտելով 1901/1902 մրցաշրջանը Ֆրեդը հրաժեշտ տվեց ֆուտբոլին. նա ստացել էր շատ լուրջ վնասվածք[1]։
Ֆրեդի եղբայրը՝ Հենրի Էրենցը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։ Ավելի հաճախ խաղացել է աջ պաշտպանի դիրքում (այն ժամանակ, երբ Ֆրեդը հանդես էր գալիս ձախ պաշտպանի դիրքում)։ Գարին հանդես է եկել «Դանդի Օլդ Բոյս», «Օլդեմ Կաունտի», «Նյութոն Հիթ» և «Տոտենհեմ» ակումբներում։
Ակումբ | Մրցաշրջան | Դիվիզիոն | Լիգա[5] | Անգլիայի գավաթ | Այլ[6] | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Նյութոն Հիթ | ||||||||||
1892/1893 | Առաջին դիվիզիոն | 29 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 32 | 0 | |
1892/1893 | Առաջին դիվիզիոն | 22 | 2 | 3 | 0 | 1 | 0 | 26 | 2 | |
1894/1895 | Երկրորդ դիվիզիոն | 28 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 29 | 1 | |
1895/1896 | Երկրորդ դիվիզիոն | 24 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 26 | 0 | |
1896/1897 | Երկրորդ դիվիզիոն | 27 | 0 | 6 | 0 | 4 | 0 | 37 | 0 | |
1897/1898 | Երկրորդ դիվիզիոն | 28 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 31 | 1 | |
1898/1899 | Երկրորդ դիվիզիոն | 32 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 34 | 1 | |
1899/1900 | Երկրորդ դիվիզիոն | 34 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 35 | 2 | |
1900/1901 | Երկրորդ դիվիզիոն | 31 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
1901/1902 | Երկրորդ դիվիզիոն | 25 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 26 | 2 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 280 | 9 | 23 | 0 | 7 | 0 | 310 | 9 |
|