Ֆրեդ Կլաուս անգլ.՝ Fred Claus | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1][2][3], սուրբծննդյան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
Թվական | 2007 և նոյեմբերի 29, 2007[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Դոբկին[1][5][2][…] |
Պրոդյուսեր | Ջոել Սիլվեր և Վինս Վոն |
Սցենարի հեղինակ | Դեն Ֆոգելման |
Դերակատարներ | Վինս Վոն[5][2][6][…], Փոլ Ջամատի[5][6][7][…], Ջոն Մայքլ Հիգինս[5][7][8], Քևին Սփեյսի[6][7], Միրանդա Ռիչարդսոն[6][7][8], Ռեյչել Ուայզ[7], Քեթի Բեյթս[6][7], Թրևոր Փիքոք[7], Էլիզաբեթ Բենքս[6][7][3], Jeremy Swift?[7], Ֆրենկ Ստալոնե[7], Սթիվեն Բոլդուին[7], Լիամ Ջեյմս[7], Լուդաքրիս[6][7], Ալան Քորդյուներ[9], Բեռն Գորման[9], Ջեֆրի Դին Մորգան[9], Bobb'e J. Thompson?[9], Դիլան Մինեթ[9], Theo Stevenson?[9], Էլիզաբեթ Բերինգթոն, Իթան Կատկոսկի և Roger Clinton Jr.? |
Օպերատոր | Ռեմի Ադեֆարասին |
Երաժշտություն | Քրիստոֆ Բեք |
Մոնտաժ | Մարկ Լիվոլսի |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Warner Bros.[5] և Արծաթե նկարներ |
Տևողություն | 115 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Ֆրեդ Կլաուս (անգլ.՝ Fred Claus), ռեժիսոր Դևիդ Դոբկինի ամերիկյան ամանորյա կինոկատակերգությունը, որն էկրան է բարձրացել 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում[10]։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վինս Վոնը, Փոլ Ջիամատին, Քևին Սպեյսին, Ռեյչել Ուայզը, Քեթի Բեյթսը և Միրանդա Ռիչարդսոնը։
Ֆիլմը հիմնված է Դոնալդ Հենկելի հայտնի «Սանտայի առասպելը և նրա եղբայր Ֆրեդը» պոեմի հիման վրա։ Ֆիլմը սկսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի կնոջ ծննդաբերությամբ։ Ծննդաբերությունից մի քանի րոպե հետո նորածին երեխան արտաբերում է իր առաջին բառերը՝ հո՜, հո՜, հո՜։ Մայր Կլաուսը կանչում է իր որդուն՝ Ֆրեդերիկին, որ գա ծանոթանալու իր եղբոր հետ, ում որոշում է անվանել Նիկոլաս։
Շուտով գալիս է Սուրբ Ծնունդը։ Տեսնելով ամանորյա տոնածառի տակ նվերներ՝ Նիկը սկսում է բացել իր և եղբոր նվերները և որոշում է դրանք բոլորը տալ որբերին։ Սա զայրացնում է Ֆրեդերիկին։ Կլաուս մայրիկը խորհուրդ է տալիս Ֆրեդին լինել ավելի բարյացակամ ինչպես իր եղբայրն է, ինչն էլ իր հերթին ավելի է վրդովվեցնում Ֆրեդին։
Իրեն մեկուսացած զգալով՝ Ֆրեդը հաճախ էր մագլցում մի ծառ և խնդիրները պատմում մի թռչնի։ Մի անգամ Նիկը կտրում է այդ ծառը՝ ասելով, որ Ֆրեդն այժմ կարող է այն տուն բերել, քանի որ այնքան շատ է սիրում այդ ծառը։ Թռչնի բունն այժմ ավերված էր, և թռչունը ստիպված հեռանում է։ Սա ևս մեկ անջրպետ էր եղբայրների հարաբերություններում։
Տարիներ անց Նիկը դառնում է Սանտա Կլաուս՝ ի շնորհիվ նրա կատարած բարի գործերի և դրանից հետո նրա ընտանիքի՝ մոր և եղբոր է առնում և նրանք չեն ծերանում։ Այսպիսով, Նիկը դառնում է մերօրյա Սանտա Կլաուսը, ով նվերներ է բաժանում մարդկանց, իսկ նրա եղբայրը՝ Ֆրեդը, Չիկագոյում աշխատում է որպես գործակալ, ով այդ նվերները հասցնում էր հասցեատերերին։
Չիկագոյում նա սիրահարվում է Վանդա անունով մի աղջկա։ Աղջիկը բարկանում է Ֆրեդի վրա այն բանի համար, որ վերջինս մոռանում է, որ հաջորդ օրը աղջկա ծննդյան օրն է։ Վանդան հիշում է իր նախորդ ծննդյան օրը, երբ Ֆրեդը խոստացել էր նրան տանել Ֆրանսիա։ Երբ Ֆրեդը վերադառնում է իր բնակարան և սկսում հավաքել իրերը՝ մեկնելու համար, Սեմուել Գիբոնս անունով մի որբ երեխա է ներս մտնում։ Որբուկն ասում է, որ Սուրբ ծննդին ցանկանում է Մակարոնի անունով շան ձագուկի։ Ֆրեդը կոպտում է տղային և վռնդում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Կլաուս (ֆիլմ)» հոդվածին։ |
|