Ֆրեդերիկ Սքոթ Արչեր

Ֆրեդերիկ Սքոթ Արչեր
անգլ.՝ Frederick Scott Archer
Դիմանկար
Ծնվել է1813[1][2][3][…]
ԾննդավայրԲիշոպս Սթորտֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1857[1][3][4][…]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունլուսանկարիչ, քանդակագործ և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
 Frederick Scott Archer Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Սքոթ Արչեր (անգլ.՝ Frederick Scott Archer, 1813[1][2][3][…], Բիշոպս Սթորտֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1857[1][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն),  անգլիացի լուսանկարիչ և քանդակագործ, որն առավել հայտնի է որպես ժամանակաից լուսանկարչական ժապավենին նախորդած կոլոդիոն գործընթացի գյուտարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթ Արչերը մսագործի որդի էր, նա մեկնել է Լոնդոն աշխատանք գտնելու համար։ Ավելի ուշ դարձել է քանդակագործ և գտել է կալիոտիպային լուսանկարչությունը, որը իր քանդակների պատկերները գրավելու լավ միջոց էր։

1851 թվականի մարտին Արչերն առաջինն է հրապարակել այն գործընթացի մանրամասն նկարագրությունը, որը հայտնի է որպես «թաց կոլոդիոն»։ Գյուտն արտոնագրված չի եղել և նրա կողմից ներկայացվել է որպես «բաց նվեր ամբողջ աշխարհին»։ Այս գործընթացը դուրս է մղել ինչպես դագերոտիպիան, այնպես էլ կալոտիպիան և 30 տարի մնացել է լուսանկարչական գործընթացում[6]։

1852 թվականին հրատարակել է «Manual of the Collodion Photographic Process»[7][6] վերնագրով առաջին ձեռնարկը թաց կոլոդի մասին։

Ավելի ուշ առաջարկել է ապակե հիմքով շերտի վրա կոլոդիոնը սոսնձելու գաղափարը, որը լայնորեն օգտագործվել է տպագրական աշխատանքներում[6]:.

Նա մահացել է աղքատ։ Ընտանիքը մահվանից հետո պետությունից ստացել է 747 ֆունտ ստեռլինգ և փոքրիկ կենսաթոշակ երեք երեխաներին աջակցելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Archer, Frederick Scott : article // The Focal encyclopedia of photography :

[անգլ.] / editor Purves F.. — Desk edition. — London, New York : Focal Press, 1962. — С. 44.

[անգլ.] / editor-in-chief Peres M. R.. — 4th edition. — Oxford : Elsevier / Focal Press, 2007. — History and evolution of photography. — С. 124. — ISBN 978-0-240-80740-9.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Սքոթ Արչեր» հոդվածին։