Ֆրենկ Թոմաս անգլ.՝ Frank Thomas | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2004[1][4][5][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան (1933)[6][3] և Chouinard Art Institute?[3] |
Ազդվել է | Հիմիլտոն Լասկի[7] և Bill Tytla?[7] |
Մասնագիտություն | սցենարիստ, կերպարների անիմացիա, դաշնակահար, մուլտիպլիկատոր, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր |
Աշխատավայր | The Walt Disney Studios[8][9] և The Walt Disney Studios[10] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Firehouse Five Plus Two?[3][13] |
Երեխաներ | Թեոդոր Թոմաս[10] |
Կայք | frankanollie.com |
Frank Thomas (animator) Վիքիպահեստում |
Ֆրենկլին Թոմաս (անգլ.՝ Franklin Thomas, սեպտեմբերի 5, 1912[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 8, 2004[1][4][5][…], La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի անիմատոր, Walt Disney ստուդիայի ինը ականավոր անիմատորներից մեկը։
Ֆրենկ Թոմասը մասնակցել է Դիսնեյ ստուդիայի շուրջ քսան մուլտֆիլմերի ստեղծմանը, որոնց թվում են՝ «Պինոկիո», «Փիթեր Փեն», «Քնած գեղեցկուհին», «Մոխրոտիկը» և «101 դալմատին»։
Ֆրենկ Թոմասը ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆրեզնոյում։ Նրա հայրը եղել է Ֆրեզնոյի նահանգային քոլեջի նախագահը։ Արդեն ինը տարեկանում Ֆրենկը հասկացել է, թե ինչով է ուզում զբաղվել կյանքում՝ ընտրելով նկարչությունը։ Քոլեջի երկրրոդ կուրսում Ֆրենկը տարվել է անիմացիայով։ Որպես դասարանային նախագիծ՝ նա գրել է սցենար և նկարահանել քոլեջում կրթական կյանքին նվիրված ֆիլմ, որը ցուցադրվել է տեղի կինոթատրոններում։
Սովորել է Սթենֆորդի համալսարանում, որտեղ եղել է «Theta Delta Chi» ուսանողական միության անդամ և աշխատակցել «Stanford Chaparral» ամսագրին իր ընկերոջ՝ Օլլի Ջոնսթոնի հետ միասին։ Սթենֆորդում կրթությունն ավարտելուց հետո՝ Ֆրենկ Թոմասն ընդունվել է Chouinard Art Institute։
1934 թվականի սեպտեմբերի 24-ին Ֆրենկ Թոմասն աշխատանքի է ընդունվել Ուոլթ Դիսնեյ ընկերությունում (հաշվառման 224 համարի ներքո), որտեղ միացել է «Միքիի փիղը» կարճամետրած մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներին։
Իր կարիերայի սկզբում Ֆրենկ Թոմասն զբաղվել է կարճամետրաժ մուլտֆիլմերի ստեղծմամբ։ Նրա ստեղծած տեսարանների թվում են Միկի Մաուսի ու թագավորի մասնակցությամբ տեսարանը «Brave Little Tailor» մուլտֆիլմում, Միկիի ու արջի մասնակցությամբ տեսարանը «The Pointer» մուլտֆիլմում, գերմանացիների ու պրոպագանդիստների երկխոսության տեսարանը «Education for Death» մուլտֆիլմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրենկ Թոմասն զբաղվել է ուսուցողական ֆիլմերի արտադրությամբ First Motion Picture Unit ընկերությունում[14]։ Լիամետրաժ մուլտֆիլմերում Ֆրենկ Թոմասի ստեղծածներից է, օրինակ, այն տեսարանը, որտեղ թզուկները սգում են Սպիտակաձյունիկի մահը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմում, տիկնիկային թատրոնում Պինոկիոյի երգելու տեսարանը «Պինոկիո» մուլտֆիլմում, եղնիկ Բեմբիի ու Տամպերի՝ սառույցի վրա գտնվելու տեսարանը «Բեմբի» մուլտֆիլմում, սպագետի ուտելու տեսարանը «Լեդին և թափառականը» մուլտֆիլմում և այլն։
Ազատ ժամանակ Ֆրենկը նվագել է դաշնամուր Firehouse Five Plus Two ջազային խմբում իր գործընկեր Ուորդ Քիմբալի հետ միասին։
Ֆրենկ Թոմասն ստուդիայից հեռացել է և թոշակի անցել 1978 թվականի հունվարի 31-ին՝ այնտեղ աշխատելով 45 տարի։ Իր ընկեր Օլլի Ջոնսթոնի հետ համահեղինակությամբ նա գրել է չորս գիրք, ներառյալ՝ «The Illusion of Life: Disney Animation»։
Ֆրենկ Թոմասը մահացել է 2004 թվականի սեպտեմբերի 8-ին Կալիֆոռնիա նահանգի Լա Կանյադա Ֆլինթրիջ քաղաքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Թոմաս» հոդվածին։ |
|