Ֆրենկ Փիրսոն

Ֆրենկ Փիրսոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1925(1925-05-12)[1][2]
ԾննդավայրՎեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 22, 2012(2012-07-22)[3] (87 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի քոլեջ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
 Frank Pierson Վիքիպահեստում

Ֆրենկ Փիրսոն (անգլ.՝ Frank Pierson, մայիսի 12, 1925(1925-05-12)[1][2], Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 22, 2012(2012-07-22)[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիրսոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում, այնուհետև ավարտել է Հարվարդի համալսարանը[4]։ Նախքան իր առաջին սցենարը հեռուստատեսությանը վաճառելն աշխատել է Թայմ և Life ամսագրերում որպես թղթակից։ 1958 թվականից նա աշխատել է Հոլիվուդում. նախ` որպես սցենարների խմբագիր, իսկ հետո սկսել է սցենարներ գրել հեռուստասերիալների համար (Naked City, Route 66): Նա մի քանի հայտնի ֆիլմերի, այդ թվում` «Քեթ Բալլու» և «Սառնարյուն Լյուկը» ֆիլմերի սցենարների համահեղինակ է. նշված երկու ֆիլմերն էլ առաջադրվել են Օսկար մրցանակի։ 1976 թվականին «Շների կեսօր» ֆիլմը նրան Օսկար է պարգևել։

Փիրսոնը մի քանի հայտնի ֆիլմեր է նկարահանել հեռուստատեսության համար, այդ թվում` «Կեղտոտ պարգևներ» և «Դավադրություն» ֆիլմերը։

1981-1983 և 1993-1995 թվականներին Փիրսոնը եղել է Ամերիկայի սցենարիստների գիլդիայի Արևմտյան մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև` 2001-2005 թվականներին եղել է Կինեմատոգրաֆիկ արվեստի և գիտության ակադեմիայի նախագահ։

Փիրսոնն ամուսնացել է երեք անգամ, ուներ երկու երեխա[5]։ Մահացել է 2012 թվականի հուլիսի 22-ին, Լոս Անջելեսում, իր սեփական տանը, կարճատև հիվանդության արդյունքում։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայելային պատերազմ (1969)
  • Աստղը է ծնվել(1976)
  • Գնչուների թագավորը (1978)
  • Քաղաքացի Կոնը (1992)
  • Թրուման (1995)
  • Կեղտոտ նկարներ (2000)
  • Դավադրություն (2001)
  • Զինվորի աղջիկ (2003)

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդերսոն մագնիսական ժապավենները (1972)
  • Շների կեսօր (1975)
  • Աստղ է ծնվել (1976)
  • Գնչուների թագավորը (1978)
  • Երկիր (1989)
  • Անմեղության կանխավարկած (1990)
  • Լավ կինը (2010)
  • Խելագարները (2012)

Ծանոթագություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137611323 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. Yardley, William (24 июля 2012). Frank Pierson, Oscar-Winning Writer, Dies at 87. New York Times
  5. «Frank Pierson Biography (1925-)». Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Փիրսոն» հոդվածին։