Ֆրենսիս Պոլիդորի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1800[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 8, 1886[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | մոդել |
Ամուսին | Գաբրիել Ռոսսետտի[3] |
Ծնողներ | հայր՝ Գաետանո Պոլիդորի[3] |
Երեխաներ | Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի, Դանթե Գաբրիել Ռոսսետտի, Ուիլիամ Մայքլ Ռոսսետտի և Քրիստինա Ջորջ Ռոսսետտի[3] |
Frances Polidori Վիքիպահեստում |
Ֆրենսիս Մերի Լավինիա Պոլիդորի, ավելի ուշ՝ Ռոսսետտի (անգլ.՝ Frances Mary Lavinia Polidori Rossetti, ապրիլի 27, 1800[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 8, 1886[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2])[4][5], առավել հայտնի է շնորհիվ իր բարեկամական կապերի, մասնավորապես նրա երկու որդիները եղել են Պրեռաֆայելիտների եղբայրության համահիմնադիրներից, իսկ դուստրը դարձել է հայտնի բանաստեղծուհի։ Լուիս Քերոլի Վիկտորյական դարաշրջանի որոշ լուսանկարչական դիմանկարներ, որտեղ կա Ֆրենսիսն իր ընտանիքի հետ, մշտապես ցուցադրվում են Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում[6]։
Ֆրենսիս Պոլիդորին ծնվել է 1800 թվականի ապրիլի 27-ին, Լոնդոնում[7]։ Ֆրենսիսի հայրը եղել է իտալացի աքսորական Գաետանո Պոլիդորին[8], իսկ եղբայրը՝ Ջոն Պոլիդորին[9]՝ «Վամպիրի» հեղինակը և լորդ Ջորջ Բայրոնի բժիշկը։ Ֆրենսիսը եղել է համոզյալ անգլիկան[10], սակայն ամուսնացել է կաթոլիկ և իտալացի էմիգրանտ Գաբրիել Ռոսսետտիի հետ։ Նրա մահից հետո Ֆրենսիսն անմիջապես այրել է նրա «Il Mistero dell' Amor Platonico del Medio Evo» գրքի բոլոր մնացած նմուշները։ Ֆրենսիսը, որի մայրենի լեզուն անգլերենն էր, կատարյալ տիրապետում էր ֆրանսերենի և իտալերենի[11]։
Նրա ավագ դուստր Մարիան գիրք է գրել Դանթե Ալիգիերիի մասին և ավելի ուշ դարձել է անգլիկան միանձնուհի։
Նրա երկու որդիներ Գաբրիել Չառլզ Դանթեն (ավելի ուշ հայտնի է դարձել որպես Դանթե Գաբրիել Ռոսսետտի) և Ուիլյամ Մայքլը եղել են Պրեռաֆայելիտների եղբայրության համահիմնադիրները։ Ուիլյամ Մայքլը խմբագրել է իր հորեղբայր Ջոն Պոլիդորիի օրագիրը։ Ֆրենսիսը կեցվածք է ընդունել Գաբրիելի վաղ շրջանի նկարների համար[12], օրինակ՝ «Կույս Մարիամի օրիորդությունը», որտեղ նա սուրբ Աննայի կերպարի բնորդն է եղել։
Նրա կրտսեր դուստր Քրիստինա Ջորջինան[13] դարձել է հայտնի բանաստեղծուհի և առավել ճանաչման է հասել «Գոբլինների շուկա» պոեմով։
Ֆրենսիսը մահացել է 1886 թվականի ապրիլի 8-ին[14] և թաղվել է Հայգեյթի թանգարանի ընտանեկան հատվածում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Պոլիդորի» հոդվածին։ |
|