Ֆրիդա Բրաուն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1919 |
Ծննդավայր | Erskineville |
Մահացել է | 2009[1][2] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | քաղաքական ակտիվիստ |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Կուսակցություն | Ավստրալիայի կոմունիստական կուսակցություն և Communist Party of Australia (1971-)? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Union of Australian Women? |
Երեխաներ | Lee Rhiannon? |
Freda Brown Վիքիպահեստում |
Ֆրիդա Ետտա Բրաուն (անգլ.՝ Freda Yetta Brown, ծննդյան անունը՝ Լյուիս, անգլ.՝ Lewis, հունիսի 9, 1919, Erskineville - 2009[1][2]), ավստրալացի քաղաքական ակտիվիստ, եղել է Ավստրալիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Բրաունը միակ ավստրալուհին է, ով ստացել է խաղաղության Լենինյան մրցանակ, որը նրան շնորհվել է 1977-1978 թվականներին։ Նրա դուստրը՝ Լի Ռիանոն, եղել է Կանաչների կուսակցության անդամ Ավստրալիայի Սենատում և Նոր Հարավային Ուելսի օրենսդրական խորհրդում։
Ֆրիդա Բրաունը ծնվել է Սիդնեյում։ 1936 թվականին ընդունվել է Ավստրալիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ Նախքան Radio Times-ի լրագրող դառնալը, աշխատել է ցուցանակների արտադրության ընտանեկան բիզնեսում, այնուհետև՝ կոմունիստների հետ կապված տարբեր արհմիութենական թերթերում։ 1943 թվականին ամուսնացել է Ավստրալիայի կոմունիստական շարժման առաջնորդ Բիլ Բրաունի հետ[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրիդա Բրաունը ընդունվել է տնային տնտեսուհիների նոր ասոցիացիա, որը հետագայում դարձել է Ավստրալիայի կանանց միություն՝ Կոմունիստական ճակատ, ի վերջո դառնալով նրա նախագահը։ Նա առանցքային դեր է խաղացել 1975 թվականին ՄԱԿ-ի՝ Կանանց միջազգային տարվա տոնակատարության կազմակերպման գործում։ Բրաունն աշխատել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայում և 1975 թվականին Արևելյան Բեռլինում ընտրվել է կոնգրեսի նախագահ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1989 թվականը, երբ Արևելյան Եվրոպայում սոցիալիստական վարչակարգի անկման պայմաններում ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
1968-1972 թվականներին Բրաունը եղել է Ավստրալիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ[3][4]։
1971 թվականին նրա ամուսինը՝ Բիլը, հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից և դատապարտվել, մի խմբակցության անդամ լինելու համար, որը հավատարիմ է մնացել ԽՍՀՄ-ին 1968 թվականին Չեխոսլովակիա ներխուժումից հետո։ Դրանից հետո Բիլն ու Ֆրիդան միացել են Սոցիալիստական կուսակցությանը՝ կողմնորոշվելով դեպի Խորհրդային Միություն[5]։
Ֆրիդա Բրաունը եղել է «ավստրալիական կենսագրություն» հաղորդաշարի հերոսուհին, որը հեռարձակվել է 1996 թվականի նոյեմբերի 15-ին։ 2004 թվականի մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, 85-ամյա Բրաունը մեծարանքի է արժանացել Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության կողմից ապարտհեյդի դեմ կատարած աշխատանքի համար Յոհաննեսբուրգում տեղի ունեցած արարողության ժամանակ՝ նվիրված դրա ավարտի 10-ամյակին։ 1970-1980-ական թվականներին, երբ նա աշխատել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայում, սերտորեն համագործակցել է Աֆրիկյան ազգային կոնգրեսի կանանց կուսակցության հետ[6]։
Ֆրիդա Բրաունը մահացել է 2009 թվականի մայիսի 26-ին, 90 տարեկան հասակում։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդա Բրաուն» հոդվածին։ |