Բնակավայր | ||
---|---|---|
Ֆրիդենբուրգ | ||
անգլ.՝ Vredenburg | ||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | |
Համայնք | Saldanha Bay Local Municipality? | |
Մակերես | 13,75 կմ² | |
ԲԾՄ | 252 մետր | |
Բնակչություն | 38 382 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 022 | |
Փոստային դասիչ | 7380 | |
| ||
Ֆրիդենբուրգ[1] (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Vredenburg), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի կազմում, Սալդանիա Բեյ տեղական համայնքի վարչական կենտրոնն է։
Ժամանակակից քաղաքի տեղում բնակավայրը հիմնադրվել է 1883 թվականին (այլ տվյալներով՝ 1875 թվականին)։ 1932 թվականին Ֆրիդենբերգն ստացել է մունիցիպալիտետի կարգավիճակ[2]։
Քաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, Սալդանիա Բեյ ծովածոցից հյուսիս, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 117 կմ (ուղիղ գծով) դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 252 մետր է[3]։
Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 239 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 16,5 °C-ից (հուլիսին) մինչև 25,6 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսվա ընթացքում 8 °C է[4]։
2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 5864 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 49,6 %, կանայք՝ 50,4 %: Ռասայական առումով գունամորթները եղել է քաղաքի բնակչության 63,25 %-ը, սպիտակամորթները՝ 18,73 %, նեգրոիդները՝ 17,4 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,61 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (79,71 %), կոսան (14,11 %), անգլերենը (3,77 %) և սեսոտոն (1,38 %)[5]։
2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Ֆրիդենբուրգում բնակվել է 38 382 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 50,42 %, կանայք՝ 49,58 %: Ռասայական առումով, գունամորթները կազմել են քաղաքի բնակչության 55,75 %-ը, նեգրոիդները՝ 28,73 %, սպիտակամորթները՝ 13,81 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,65 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 1,06 %։ Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (68,68 %), կոսան (19,31 %), անգլերենը (4,98 %), սեսոտոն (1,66 %) և թսվանան (0,92 %)[6]։
Քաղաքով անցնում են R399 և R45 տարածաշրջանային մայրուղիները։ Քաղաքում գործում է երկաթուղային կայարան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդենբուրգ» հոդվածին։ |
|