Ֆրից Ուլման

Ֆրից Ուլման
Fritz Ullmann
Ծնվել էհուլիսի 2, 1875(1875-07-02)[1][2]
Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ[3]
Մահացել էմարտի 17, 1939(1939-03-17)[1][2] (63 տարեկան)
Ժնև, Շվեյցարիա[3]
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Գերմանական ռայխ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Բեռլինի տեխնիկական համալսարան
Ալմա մատերԺնևի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][4]
Գիտական ղեկավարCarl Gräbe?
Ամուսին(ներ)Irma Goldberg?
Ֆրից Ուլմանի ծննդավայրը՝ Ֆյուրտ:

Ֆրից Ուլման (Fritz Ullmann, հուլիսի 2, 1875(1875-07-02)[1][2], Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ[3] - մարտի 17, 1939(1939-03-17)[1][2], Ժնև, Շվեյցարիա[3]), շվեյցարացի քիմիկոս։ Կրթությունն ստացել է Լոզանում, աշխատել է Ժնևի և Բեռլինի համալսարաններում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են օրգանական քիմիայի բնագավառին։ Հայտնաբերել է (1896) արիլհալոգենիդները, պղնձի փոշու առկայությամբ տաքացնելու (100-360 °C) միջոցով բազմամիջուկ արոմատիկ միացությունների ստացման եղանակը, որն ի պատիվ նրա կոչվում է Ուլմանի ռեակցիա։

Եղանակը կիրառվում է ներկանյութերի արտադրության համար։ Ուլանը խմբագրել և մասամբ գրել է «Տեխնիկական քիմիայի հանրագիտարան» (հ․ 1-12, 1915-1923, վերահրատարակվել է «Ullmanns Encyklopadie der technischen Chemie» վերնագրով, 3 հրտ․, հ․ 1-19, 1951-1970)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #130387991 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։