Գէորգ Բաշինջաղեան | |
---|---|
| |
Ծնած է | 16 (28) Սեպտեմբեր 1857[1] |
Ծննդավայր | Սիղնաղ[1] |
Մահացած է | 4 Հոկտեմբեր 1925[1] (68 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Կրթութիւն | Կայսերական Արուեստի Ակադեմիա[1] |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, գրագէտ, հանրային գործիչ |
Ոճ | ռեալիզմ? |
Ժանր | Բնանկար |
Ուսուցիչ | Միխայիլ Կլոդտ?[1] |
Զաւակներ | Լևոն Բաշինջաղյան? եւ Զաքար Բաշինջաղյան? |
Գէորգ Բաշինջաղեան Ուիքիդարանում | |
Gevorg Bashinjaghian Ուիքիպահեստում |
Գէորգ Բաշինջաղեան (16 (28) Սեպտեմբեր 1857[1], Սիղնաղ[1] - 4 Հոկտեմբեր 1925[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]), հայկական գեղանկարչութեան բնանկարի առաջին վարպետը։
Ծնած է Վրաստանի գաւառներէն մէկուն մէջ եւ ուսանած է Փեթերսպուրկի ակադեմիային մէջ։ Ապրած ու գործած է Թիֆլիս։ Շատ ճամբորդած է, շրջած է Կովկասը եւ Հայաստանը։ Ճանչցուած է իբրեւ «հայրենիքի դարաւոր խորհրդանիշներ Արարատի ու Սեւանի նուիրեալ երգիչ»։ Իր արուեստը կը համադրէ վիպապաշտ եւ իրապաշտ տարրեր։
Տնտեսագէտ Զաքար եւ լեզուաբան Լեւոն Բաշինջաղեաններու հայրն է, այգեգործ, գինեգործ Սերգէյ Բաշինջաղեանի եղբայրը։
«Կեչիների Պուրակ» ( 1883) նկարի համար արժանացած է Սենթ Փեթերսպուրկի ակադեմիայի արծաթէ մետալի։
Անհատական ցուցահանդէսներով հանդէս եկած է Թիֆլիսի (1883), Ռուսաստանի հայաբնակ քաղաքներուն մէջ, Փարիզի մէջ (1899, 1900) եւ այլուր։
|