Զարուհի Գալեմքարեան | |
---|---|
Նաեւ յայտնի է իբրեւ | Եվտերպե |
Ծնած է | 18 Յուլիս 1871[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 20 Յուլիս 1971[1][2][3] (100 տարեկանին) |
Մահուան վայր | Ridgewood, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Արամեան Ունճեան Վարժարան[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծուհի |
Զարուհի Գալեմքարեան, (18 Յուլիս 1871[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 20 Յուլիս 1971[1][2][3], Ridgewood, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3]), հայ բանաստեղծուհի։
Ծնած է Կ.Պոլիս եւ մահացած՝ Նիւ Ճըրզի (ԱՄՆ)։ Յաճախած է Աղա Տայիի Դպրատունը եւ Արամեան վարժարանը եւ աշակերտած՝ Նազարէթ Տաղաւարեանի։ Աշխատակցած է պոլսահայ եւ ամերիկահայ մամուլին։ Ունեցած է իր սիւնակը Բիւզանդիոն օրաթերթին մէջ։ Օգտագործած է Եւտերպէ եւ Գ. Զարուհի գրչանունները։ 1921-ին հաստատուած է ԱՄՆ։