Աթուսա Պուրկաշյան

Աթուսա Պուրկաշյան
Պետություն(ներ) Իրան
Ծննդյան ամսաթիվմայիսի 16, 1988(1988-05-16) (36 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Կոչումկանանց գրոսմայստեր[1] և կանանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2271
ՖԻԴԵ համար12502014
365chessAtousa_Pourkashiyan
Chesstempo համար167703
ICCF համար167703
Մասնակցել էԱմառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Կանանց շախմատային օլիմպիադա 2000[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2016
Մարզական ակումբՀամբուրգեր ՍԱ
 Atousa Pourkashiyan Վիքիպահեստում

Աթուսա Պուրկաշյան (պարս.՝ آتوسا پورکاشیان, մայիսի 16, 1988(1988-05-16), Թեհրան, Իրան), հայկական արմատներով իրանցի շախմատիստուհի[3], կանանց գրոսմայստեր (2009)[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթուսան երկու անգամ նվաճել է մեդալ շախմատի կանանց պատանեկան առաջնությունում․2000 թվականին մինչև 12 տարեկանների մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել, իսկ 2002 թվականին մինչև 14 տարեկանների մրցաշարում՝ բրոնզե։ Վեց անգամ դարձել է շախմատի կանանց Իրանի չեմպիոնուհի (2007, 2008, 2009, 2011, 2013, 2014)։ Երկու անգամ շախմատի Ասիայի կանանց անհատական առաջնությունում նվաճել է մեդալ՝ 2010 թվականին ոսկե, իսկ 2014-ին՝ արծաթե[5][6]։

Մասնակցել է շախմատի կանանց աշխարհի առաջնությունների

Հայաստան-Իրան, Շախմատային օլիմպիադա 2012, Ստամբուլ, Աթուսա Պուրկաշյանը խաղում է Էլինա Դանիելյանի հետ

Ներկայացրել է Իրանը 9-րդ շախմատի օլիմպիադայում։ Ասիայի թիմային առաջնությունում մասնակցել է յոթ անգամ (2000—2016)։ Թիմային առաջնություններում նվաճել է երկու բրոնզե մեդալ(2009, 2014)։ Սնհատական խաղերում նվաճել է մեկ արծաթե (2009) և երեք բրոնզե մեդալներ[11]։ 2010 թվականին Ասիական խաղերում մասնակցել է կանանց թիմային մրցաշարին[12], տղամարդկանց թիմային մրցաշարին Ասիական խաղերում մասնակցել է 2006 թվականին և թիմը նվաճել է բրոնզե մեդալ[13]։

Աթուսա Պուրկաշյանի ամուսինն է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հիկարու Նակամուրան։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 26-ին[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթուսան ամուսինը ամերիկացի գրոսմայստեր, ԱՄՆ հնգակի չեմպիոն Հիկարու Նակամուրան է։ Իրենց ամուսնության մասին նրանք հայտարարել են Chess.com-ի միջոցով։ 2022 թվականի դեկտեմբերին նա իր ֆեդերացիան Իրանից փոխեց Միացյալ Նահանգներ, որտեղ այժմ ապրում է[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 OlimpBase
  3. «Армянские шахматисты успешно стартовали на Всемирной олимпиаде». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  4. Title Applications (WGM): Pourkashiyan, Atousa
  5. 9th Asian Continental/Individual (Women)
  6. 13th Asian Continental Women Chess Championships 2014
  7. 2006 FIDE Knockout Matches
  8. 2008 FIDE Knockout Matches
  9. 2012 FIDE Knockout Matches
  10. 2017 FIDE Knockout Matches
  11. OlimpBase :: Women’s Asian Team Chess Championship :: Atousa Pourkashiyan
  12. OlimpBase :: Asian Games (chess — women) :: Atousa Pourkashiyan
  13. OlimpBase :: Asian Games (chess) :: Atousa Pourkashiyan(չաշխատող հղում)
  14. Svensen (TarjeiJS), Tarjei (2023 թ․ հուլիսի 26). «Hikaru Nakamura Finds His Queen, Marries Atousa Pourkashiyan». Chess.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  15. «Iranian chess players Sara Khadem and Atousa Pourkashiyan compete in international tournament without hijab». Sky News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]