Ալբերտ Էբերհարդ Շեֆլե գերմ.՝ Albert Eberhard Friedrich Schäffle | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1831[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյուրտինգեն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1903[2][3][5][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան և Tübinger Stift? |
Մասնագիտություն | տնտեսագետ, մանկավարժ, գրող, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, լրագրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Թյուբինգենի համալսարան և Վիեննայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Մաքսային պառլամենտի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Albert Schäffle Վիքիպահեստում |
Ալբերտ Էբերհարդ Ֆրիդրիխ Շեֆլե (գերմ.՝ Albert Eberhard Friedrich Schäffle, փետրվարի 24, 1831[1][2][3][…], Նյուրտինգեն[4] - դեկտեմբերի 25, 1903[2][3][5][…], Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի և ավստրիացի քաղաքական տնտեսագետ և սոցիոլոգ, օրգանական դպրոցի և կատեդեր-սոցիալիզմի ներկայացուցիչ, թերթի խմբագիր։
Ալբերտ Շեֆլեն ծնվել է Նյուրտինգենում 1831 թվականի փետրվարի 24-ին։ 1848 թվականին դարձել է Թյուբինգենի համալսարանի ուսանող։ 1856 թվականին ստացել է դոկտորի աստիճան Թյուբինգենի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում[7]։
Կարիերան սկսել է լրագրությամբ։
Քաղաքական տնտեսագիտության պրոֆեսոր Թյուբինգենի (1860-1868), Վիեննայի (1868-1870) և Շտուտգարտի (1871-1903) համալսարաններում։
1862-1865 թվականներին Վյուրտեմբերգի թագավորության օրենսդիր պալատի անդամ էր, պաշտպանել է պրոավստրիական քաղաքականությունը։ 1868 թվականին Վյուրտեմբերգից ընտրվել է գերմանական Մաքսային պառլամենտի պատգամավոր՝ պրուսական քաղաքականության ընդդիմության մեջ։ Նույն թվականին որպես պրոֆեսոր հրավիրվել է Վիեննայի համալսարան։
1871 թվականին Ավստրիայի կառավարությունում եղել է առևտրի և գյուղատնտեսության նախարար՝ Կառլ Զիգմունդ ֆոն Հոգենվարտի գլխավորությամբ[8]։
Մահացել է Շտուտգարտում 1903 թվականի դեկտեմբերի 25-ին։
Հասարակությունը դիտարկում էր որպես մի օրգանիզմ, որը զարգանում է Դարվինյան սկզբունքով` հանուն գոյության պայքարի, վերլուծում էր կոլեկտիվ սեփականության դերը բաշխման և արտադրության գործընթացում։ Սոցիալիզմ էր համարում պետության ցանկացած միջամտություն տնտեսական կյանքին։ Շեֆլեն գրել է սոցիալական հյուսվածքների 5 տեսակի մասին, որոնք համասեռ են կենսաբանականին (օրինակ՝ հոգևոր ոլորտ = նյարդային հյուսվածք)։ Սոցիալական զարգացման օրենքը բնական ընտրություն է, կյանքի բարձրագույն ձևերի հաղթանակը պարզունակների նկատմամբ։ Հասարակության և օրգանիզմի հիմնական տարբերությունը կոլեկտիվ գիտակցության առկայությունն է։
Շեֆլեի սոցիոլոգիայի առարկան մարդկանց միջև հոգևոր փոխհարաբերություններն են։ Հոգևոր փոխազդեցությունը դառնում է սոցիալական մարմնի համակարգողը, երբ ստեղծվում են նշանակալի միջոցներ կապի և ամբողջականության պահպանման համար։
«Կապիտալիզմ և սոցիալիզմ» դասախոսությունների ժողովածուում (1870) նա գիտական շրջանառության մեջ է դրել «կապիտալիզմ» եզրույթը՝ «մաքրելով» այս հայեցակարգն իր քաղաքական, քարոզչական իմաստից։ Շեֆլեն հանրահռչակել է կապիտալիզմի զարգացման բնական, արդար բնույթը, որը կապված է արդյունաբերական առաջընթացի հետ` խոսելով այն մասին, որ յուրաքանչյուրի աշխատանքը ներդրում է ընդհանուր կապիտալի գանձարանում։ Շեֆլեն առաջ է քաշել այն թեզը, որ լիբերալ կապիտալիզմն է հենց սոցիալիզմի լավագույն ձևը։ Նրա կարծիքով` տնտեսության մեջ կապիտալիզմի գերակայությունը միանգամայն ազատ, անհատական տեսանկյունից փոփոխական շրջանառություն է. յուրաքանչյուր վարձու աշխատող անձնական ծառայությունների վարձման ազատ պայմանագրով զիջում է իր աշխատանքի արտադրանքներն աշխատավարձի դիմաց, անձնական ազատությունն ու ու փոխանակման ազատությունն անբաժան են դառնում կապիտալիզմի զարգացումից։ Հավաքական կապիտալի տեսության հիմնավորման միջոցով Շեֆլեն առաջարկել է հասկանալ կապիտալիզմը ոչ թե որպես սոցիալիզմի հականիշ, այլ որպես սոցիալիզմի հոմանիշ` որպես ազատ փոխանակում[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Էբերհարդ Շեֆլե» հոդվածին։ |
|