Ալբեր Պրեժան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1894[1] կամ հոկտեմբերի 27, 1893[2] |
Ծննդավայր | Պանտեն[3] |
Մահացել է | նոյեմբերի 1, 1979[1][3] |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3] |
Գերեզման | Auteuil Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Պատրիկ Պրժեա |
Albert Préjean Վիքիպահեստում |
Ալբեր Պրեժան (ֆր.՝ Albert Préjean, հոկտեմբերի 27, 1894[1] կամ հոկտեմբերի 27, 1893[2], Պանտեն[3] - նոյեմբերի 1, 1979[1][3], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3]), կինոյի ֆրանսիացի դերասան, երգիչ։
Երիտասարդ տարիքում Պրեժանը բռնցքամարտիկ էր։ Գեղարվեստական կարիերան սկսել է որպես երգիչ և ակրոբատ Փարիզի համերգային սրճարաններում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, հաջողակ կործանիչ օդաչու էր։ Պարգևատրվել է զինվորական խաչով և Պատվո լեգեոնի շքանշանով։ Նա իր առաջին հինգ ֆիլմերը նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Անրի Դիամանթ-Բերգերի հետ 1921-1923 թվականներին։ Որպես կանոն՝ խաղացել է ժողովրդի միջից դուրս եկած ուժեղ և մեծահոգի հերոսի դեր։
1929 թվականին նա նկարահանել է «L’Aventure de Luna-Park» ֆիլմը[4] Դանիել Պարոլի մասնակցությամբ։
1930 թվականին նկարահանվել է ֆրանսիացի նշանավոր կինոռեժիսոր Ռենե Կլերի «Փարիզի տանիքների տակ» կատակերգության մեջ (որը համարվում է առաջին երաժշտական ֆիլմը Եվրոպայում), որտեղ երգել է գլխավոր երգը։ Ռենե Կլերը Պրեժանին նկարահանել է իր գրեթե բոլոր ֆիլմերում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա շարունակել է նկարահանվել կինոյում՝ հատկապես խաղալով կոմիսար Մեգրեի դերը։ 1942 թվականի մարտին նա միացել է մի խումբ դերասանների, որոնք գերմանացիների հրավերով այցելում էին Բեռլինի կինոստուդիաներ։ Դա ֆրանսիացի դերասանների և դերասանուհիների մի խումբ էր, ինչպիսիք էին Ռենե Դարիան, Աստորա Ջունին, Վիվիեն Ռոմանսը, Սյուզի Դելերը և Դանիել Դարիոն[5][6]։ Նա մի քանի շաբաթ բանտարկվել է։ Պատերազմից հետո շարունակել է նկարահանվել կինոնկարներում, բայց նրա կարիերան այլևս երբեք չի հասել այն հզորությանը, որն ուներ պատերազմից առաջ։
1979 թվականին իր որդու՝ Պատրիկ Պրեժանի օգնությամբ հրատարակել է հուշերի գիրք[7]։ Նրա վերջին կինը մահացել է 1986 թվականին։
Ալբերտ Պրեժանը մահացել է 1979 թվականին Փարիզում՝ սրտի կաթվածից։ Թաղված է Օտոյ գերեզմանատանը։
{{
citation}}
: Empty citation (օգնություն), Les Actualités mondiales, 27 mars 1942, (à partir de 1 min 38 s) Institut national de l'audiovisuel.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր Պրեժան» հոդվածին։ |
|