Ալեքսանդր Տատարինով | |
---|---|
հոկտեմբերի 25, 1950 (74 տարեկան) - | |
Ծննդավայր | Չիտայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | ՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ |
Կոչում | ծովակալ և ադմիրալ |
Հրամանատարն էր | Սևծովյան նավատորմ |
Կրթություն | Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա |
Պարգևներ |
Ալեքսանդր Արկադիի Տատարինով (ռուս.՝ Алекса́ндр Арка́дьевич Тата́ринов, հոկտեմբերի 25, 1950, Չիտայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս զինվորական հրամանատար, ծովակալ (2005)։ Սևծովյան նավատորմի հրամանատար (2005-2007)։ Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ (2009-2016)։
Ավարտել է Պ. Ս. Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը (1967-1972), Ռազմածովային ուժերի բարձրագույն հատուկ սպայական դասերը (1979-1980), Խորհրդային Միության մարշալ Ա. Ա. Գրեչկոյի անվան ռազմածովային ակադեմիան՝ գերազանցությամբ (1986-1988), Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան՝ էքստերնով (2002)։
Ծառայության է անցել որպես ինժեներ (1972-1973) և լաբորատորիայի պետ (1973) ականա-տորպեդային զենքի բազայում, հակաօդային մարտկոցի հրամանատար (1973-1976) և հրթիռահրետանային մարտական մասի հրամանատար (1976-1977) «Սլավնի» մեծ հակասուզանավային նավի վրա, «Բոդրի» պահակային նավի ավագ հրամանատարի օգնական (1977-1979), «Նեուկրոտիմի» պահակային նավի ավագ հրամանատարի օգնական (1979), «Օբրազցովի» մեծ հակասուզանավային նավի հրամանատար (09.1980-08.1986)։
Եղել է 128-րդ հակասուզանավային նավերի բրիգադի շտաբի պետ (07.1988-1990) և հրամանատար (1990-1994), Բալթյան նավատորմի Բալթյան ռազմածովային բազայի շտաբի պետ (1994-04.1996) և հրամանատար (04.1996-09.1997)։ Կոնտր-ծովակալ (1995)։
Եղել է Սևծովյան նավատորմի շտաբի պետ (09.1997-02.2005) և հրամանատար (02.2005-07.2007)։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 1998 թվականի փետրվարի 23-ի հրամանագրով Սևծովյան նավատորմի շտաբի պետ, կոնտր-ծովակալ Ալեքսանդր Արկադևիչ Տատարինովին շնորհվել է փոխծովակալի զինվորական կոչում։
Եղել է Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ (07.2007-07.2009), Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ՝ Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ (07.2009-01.2016)։
2002 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան[1]։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի 2005 թվականի փետրվարի 15-ի №137 հրամանով, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2005 թվականի փետրվարի 12-ի №152 հրամանագրի համաձայն, նշանակվել է Սևծովյան նավատորմի հրամանատար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 12-ի №1431 հրամանագրի և նույն օրվա Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի №533 հրամանի համաձայն, Սևծովյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ալեքսանդր Տատարինովին շնորհվել է «ծովակալ» զինվորական կոչում[2]։
2007 թվականի հուլիսի 17-ին ծովակալ Ալեքսանդր Արկադիի Տատարինովը նշանակվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ՝ փոխարինելով ծովակալ Միխայիլ Զախարենկոյին։ 2009 թվականի հուլիսի 7-ին նշանակվել է Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնում, փոխարինելով ծովակալ Աբրամովին[3]։
2010 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահի հրամանագրով ծովակալ Տատարինովի զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվել է մեկ տարով։
2012 թվականի հունվարի 30-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկարաձգել է գլխավոր շտաբի պետի՝ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնում Ալեքսանդր Տատարինովի լիազորությունները չորս տարով, մինչև նրա 65-ամյա տարեդարձը[4]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ որդի և դուստր[1]։
Պարգևատրվել է խորհրդային «Հայրենիքին ծառայության համար ԽՍՀՄ զինված ուժերում» երրորդ աստիճանի շքանշանով (1984) և ռուսական «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» չորրորդ աստիճանի սրերով շքանշանով՝ (07.06.2010[5]), «Ռազմական ծառայությունների համար» շքանշանով (1996), «Ծովային ծառայությունների համար» շքանշանով և մեդալներով։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր զինվորական մասնագետ (29.09.2004)[6]։
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)