Դասավանդել է Մոսկվայի 1905 թվականի հիշատակի գեղարվեստի ուսումնարանում[5], 1948-1952 և 1964-1998 թվականներին՝ Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում։ 1964 թվականից ղեկավարել է իր առանձին արվեստանոցը։ 1966 թվականին դարձել է պրոֆեսոր։
Ստալինի երրորդ աստիճանի մրցանակ (1952) – «ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահության նիստ» (ռուս.՝ «Заседание Президиума Академии наук СССР») նկարի և խորհրդային գիտնականների դիմանկարների շարքի համար (համահեղինակների հետ)
ԽՍՀՄ պետական մրցանակ (1978) – «Գարնանային օր Օկայի վրա» (ռուս.՝ «Весенний день на Оке»), «Մայիս։ Գարնանային ջերմություն» (ռուս.՝ «Май. Весеннее тепло»), «Գարնանային մթնշաղ։ Ձոր» (ռուս.՝ «Весенние сумерки. Овраг»), «Մայիսյան երեկո» (ռուս.՝ «Майский вечер»), «Գարնանային լուսնկա գիշեր» (ռուս.՝ «Весенняя лунная ночь»), «Գերաճած այգում» (ռուս.՝ «В заросшем парке») նկարների համար
ՌԽՖՍՀ Իլյա Ռեպինի անվան պետական մրցանակ (1973) – «Ապրիլյան երեկո» (ռուս.՝ «Апрельский вечер»), «Բուռն օր» (ռուս.՝ «Бурный день»), «Ձորակ։ Գարուն» (ռուս.՝ «Овраг. Весна»), «Ձնծաղիկներ» (ռուս.՝ «Подснежники»), «Լուսնածագ» (ռուս.՝ «Восход луны») բնանկարներ համար
↑Выставка произведений членов Академии художеств СССР. К 25-летию преобразования Всероссийской Академии художеств в Академию художеств СССР. Живопись. Скульптура. Графика. – М. : Искусство, 1973. – С. 78.