Անդրեա Գվարների

Անդրեա Գվարների
Ծնվել էհունիս 1626
ԾննդավայրԿրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա
Մահացել էդեկտեմբերի 7, 1698(1698-12-07) (72 տարեկան)
Մահվան վայրԿրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա
Մասնագիտությունջութակ ստեղծող և նվագարանների վարպետ
ԵրեխաներGiuseppe Giovanni Battista Guarneri? և Pietro Giovanni Guarneri?
Ստորագրություն
Изображение автографа
 Andrea Guarneri Վիքիպահեստում

Անդրեա Գվարների (իտալերեն՝ Andrea Guarneri, հունիս 1626, Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա - դեկտեմբերի 7, 1698(1698-12-07), Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա), իտալացի ջութակագործ վարպետ, երաժիշտ, աղեղնավոր երաժշտական գործիքներ պատրաստելու ասպարեզում հռչակված Գվարների տոհմի հիմնադիր։ Եղել է մեծահամբավ ջութակագործ վարպետ Նիկոլո Ամատիի լավագույն աշակերտը և մեծագույն ջութակագործ վարպետներից մեկը համարվող Բարտոլոմեո Ջուզեպե Գվարներիի (Bartolomeo Giuseppe Guarneri, del Gesù) պապը, ում փոխանցել է իր արհեստի նրբություններն ու գաղտնիքները[1]։ Նրա պատրաստած գործիքներով են նվագել բազմաթիվ անվանի ջութակահարներ, այդ թվում՝ Էմմի Վերհեյը, Քեննեթ Ռոուզը, Դաիսին Կասիմոտոն[2], Ուիլյամ Հագենը, Դևիդ Սոյերը[3], Ամիթ Փելեդը...

Անդրեա Գվարներիի պատրաստած գործիքները ներկայումս նույնքան բարձր են գնահատվում, որքան Անտոնիո Ստրադիվարիինն ու Նիկոլո Ամատիինը[1]։ Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում հաշվվում են 250 ջութակ և 14 թավջութակ, որոնք Անդրեա Գվարներին պատրաստել է 1641 - 1664 թվականների միջակայքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեա Գվարներիի ընտանիքի, տոհմի, ծագման մասին չափազանց քիչ բան է հայտնի[4]։ Ստույգ հայտնի է, որ նա ծնվել է 1626 թվականին, Կրեմոնայում։ Հայտնաբերվել են այդ ժամանակներում փայտի վրա կատարված փորագրություններ, որոնցում հանդիպում է Նիկոլո Ամատիի հարևանությամբ ապրած ոմն Giovanni Battista Guerine-ի անունը։ Ենթադրվում է, որ դա կարող է լինել Գվարնիրի անվան տարբերակներից։ 1641 թվականից Պատանի Անդրեան ապրել է Նիկոլո Ամատիի մոտ և աշակերտել է նրան։ Հավանաբար այդ ընթացքում նրան ընկերակցել են Ֆրանչեսկո Ռուջերին և Անտոնիո Ստրադիվարին, ովքեր մոտավորապես այդ նույն ժամանակաշրջնում նույնպես աշակերտել են Ամատիին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Dezobry et Bachelet, Dictionnaire de biographie, t. 1, Ch. Delagrave, 1878, P.
  2. «Daishin Kashimoto». IMG Artists. IMG Artists. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  3. Steinhardt, Arnold (1998). Indivisible by Four: A String Quartet in Search of Harmony. New York: Farrar, Straus & Giroux. էջ 262. ISBN 0-374-23670-4.
  4. Henley, William (1973). The Universal Dictionary of Violin and Bow Makers.
  5. Kennedy, Michael (1996). The Concise Oxford Dictionary of Music.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • William Henley, The Universal Dictionary of Violin and Bow Makers, Brighton, Amati, 1973
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Գվարների» հոդվածին։