Անտանաս Վենցլովա

Անտանաս Վենցլովա
լիտ.՝ Antanas Venclova
Ծնվել էհունվարի 7, 1906(1906-01-07)[1]
ԾննդավայրTrempiniai, Kalvariysky Uyezd, Սուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 28, 1971(1971-06-28)[1] (65 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, քաղաքական գործիչ և գրական քննադատ
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Լիտվա և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիտովտ Մեծի համալսարան և Marijampolė Gymnasium?
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԹեմաներՊատմվածքներ, բանաստողծություններ, վիպակներ
Ուշագրավ աշխատանքներԼիտվական ԽՍՀ պետական հիմնի հեղինակը
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԶավակներԹոմաս Վենցլովա
 Antanas Venclova Վիքիպահեստում

Անտանաս Վենցլովա (լիտ.՝ Antanas Venclova, հունվարի 7, 1906(1906-01-07)[1], Trempiniai, Kalvariysky Uyezd, Սուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - հունիսի 28, 1971(1971-06-28)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։ Լիտվական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1949)։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։ Լիտվական ԽՍՀ լուսավորության ժողկոմ (1940-1943)։ Լիտվական ԽՍՀ պետական հիմնի հեղինակը։

«Բարեկամություն» (1936) վեպով և «Գիշեր» (1939) պատմվածքների ժողովածուով Վենցլովան դասվել է լիտվական առաջադիմական, հակաֆաշիստ, գրողների շարքը։ Հայրենական պատերազմի տարիներին հրատարակվել են նրա «Հայրենիքի կանչը» (1943) և «Այնտեղ, որտեղ բարձր խնձորենին Է» (1945) բանաստեղծությունների ժողովածուները։ «Հատընտիր» (1951, ռուս․) ժողովածուի համար 1952 թվականին Վենցլովան արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ «Ծննդյան օրը» (1959, Լիտվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1960) վեպը պատմում է Լիտվայում խորհրդային կարգերի վերահաստատման շրջանում մտավորականության ճակատագրի մասին։ Գրել է նաև «Գարնանային գետ» (1964), «Երիտասարդություն որոնելիս» (1966) և «Փոթորիկը կեսօրին» (1969) ինքնակենսագրական վիպակները։ Լիտվայի կոմկուսի 7-10 համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ։ ԽՍՀՄ 1-5 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #127168303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտանաս Վենցլովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 377