Արթուր Այտկեն | |
---|---|
անգլ.՝ Arthur Edward Aitken | |
մայիսի 25, 1861[1] - մարտի 29, 1924 (62 տարեկան) | |
Ծննդավայր | Rochford, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Գերեզման | Հռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Զորատեսակ | British Indian Army? և Բրիտանական բանակ |
Կոչում | բրիգադի գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Արթուր Էդվարդ Այտկեն (անգլ.՝ Arthur Edward Aitken, մայիսի 25, 1861[1], Rochford, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 29, 1924, Հռոմ, Իտալիա), բրիտանացի ռազմական գործիչ, գեներալ-մայոր։
Արթուր Այտկենը ծնվել է Ռոչֆորդում (Էսսեքս)։ 1871 թվականի մարդահամարի ժամանակ նա արդեն դպրոցական էր և սովորում էր Բրայթոնի դպրոցներից մեկում (Սուսսեքս)[2]։
1882 թվականին անցել է ռազմական ծառայության` որպես հեծելազոր։ Արևելյան գերմանական Աֆրիկա ներխուժելու ժամանակ ղեկավարել է բրիտանական էքսպեդիցիոն կորպուսի «Բ» խումբը։ 1914 թվականին գունդը վերացվել է գերմանացիների կողմից։
Այդ ճակատամարտը հայտնի է «մեղուների ճակատամարտ» անվանումով։ Այդ անվանումն առաջացել է մեղուներից, քանի որ ճակատամարտի ժամանակ դրանք հարձակվում էին երկու կողմերի զինվորների վրա։ Այտկենը շատ ինքնավստահ մարդ է եղել և դրա շնորհիվ նա հետախույզ չի ուղարկում դեպի Տանգլի։
Լետով-Ֆորբեկի գլխավորած անգլիական բանակին չի հաջողվում ոչնչացնել գերմանական զորքերը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանացիք հանձնվում են անգլիացիներին։
Այտկենի ջոկատը ոչնչացվեց և մյուսները ստիպված նահանջեցին։
|