Արտավազ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արտավազ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղԿոտայքի մարզ և Հրազդանի շրջան
Մակերես4.28 կմ²
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1091 մարդ (2012[1])
Խտություն258.87 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարտավազցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+(374)223
Արտավազ (Հայաստան)##
Արտավազ (Հայաստան)

Արտավազ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 20 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախափնյակում։

Արտավազ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 41 335 534 303 509 944 951 878 721 575[3] 467[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնաբուծությամբ։

Նախկինում միավորված էր Հանքավանի կաթնաանասնապահական տնտեսության հետ։ Ներկայումս ներառում է նաև Փյունիկ բնակավայրը։ Մինչև 90-ական թթ. գյուղում բնակվել են նաև թուրքեր։ Կլիման առողջարար է, ամառային հանգստի համար օգտակար։ Գյուղի դիմաց, Մարմարիկ գետի ձախ ափին կա քանդված եկեղեցի։ Մոտակայքում են Արտավազի հին վանքն ու Կարակալա և Ուլաշիկ լքված գյուղերը։ Գյուղի տարածքում են գտնվում հանգստյան տներ, ճամբարներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազի հարավարևմտյան եզրին կա քանդված եկեղեցի։ Մոտակայքում է գտնվում “Արտավազդիկ” վանքը (VII դ.)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 38» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
  3. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]