Գյուղ | ||
---|---|---|
Բյուրավան | ||
![]() Գյուղի մուտքը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Շրջան | Արտաշատի շրջան | |
Համայնք | Արարատի մարզ | |
Ղեկավար | Գեղամ Հովակիմյան | |
Հիմնադրված է | 1829 թ. | |
ԲԾՄ | 865 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼1191 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 0717 | |
| ||
Բյուրավան (նախկին անվանումները` Բամբակավան, Վերին Ղույլասար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք, Ազատ գետի աջ ափին։ Նախկին Բամբակավանը վերանվանվել է Բյուրավան 1978 թ. հունվարի 25-ին[2]։
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին Պարսկաստանից գաղթած հայերի կողմից։ Գյուղի հիմնաքարը դրել է տեր Ղազար քահանան։ Հիմնադրման ժամանակ գյուղում եղել է ընդամենը յոթ տնտեսություն, այնուհետև ավելացել է ևս երեքը։ Բյուրավան համայնքը նախկինում ունեցել է Վերին Գայլազոր, Հին Ղույլասար, Վերին Ղույլասար անվանումները։ 1936-1967 թթ. գյուղը զբաղվել է բամբակագործությամբ, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Բամբակավան։ 1978թ. հունվարի 25-ին Հովհաննես Շիրազի նախաձեռնությամբ գյուղը վերանվանվեց Բյուրավան։ Համայնքի բնակիչների օգնությամբ և աջակցությամբ վերանորոգվել և այժմ գործում է հիմնովին ավերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Գյուղի կենտրոնում կառուցվել և վերջերս վերանորոգվել է հուշաղբյուր ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում զոհված 29 համագյուղացիների։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճանի, իսկ առավելագույնը՝ 42 աստիճանի։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բյուրավանի մշտական բնակչությունը կազմել է 1191, առկա բնակչությունը՝ 1139 մարդ[3]։ 19-րդ դարում բնակիչները եղել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ[4], 1922 թվականից` գրեթե բացառապես հայեր[2][4]։ Բնակչության նախնիները եկել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1830 թթ.։
Բյուրավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև
Գյուղն ունի 364 տնտեսություն։ Խմելու ջուրը բերվում է Գառնու ջրատարից։ Համայնքն ունի մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց և մանկապարտեզ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 160,8 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 66%։ Համայնքի հողերի 40,7% օգտագործվում է որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 65,5 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 58,4 հա և 10,4 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
2024 թվականին որոշ հայտնի անձինք համերգի նպատակով եղել են գյուղում։ Դրանց թվում են.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուրավան» հոդվածին։ |
|