Գյուղ | ||
---|---|---|
Բուժական | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ, Նաիրիի շրջան և Ապարանի շրջան | |
Գյուղապետ | Զոհրակ Հովհաննիսյան | |
Մակերես | 39.66 կմ² | |
ԲԾՄ | 1800 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1701 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բուժականցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +(374)224 | |
Փոստային ինդեքս | 2405 | |
| ||
Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, պատմական Նիգ գավառի տարածքում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։
Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են գաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյ (քաղաք),Բասեն,Խլաթ և Սալմաստից։
Բուժականի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1873 | 1922 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 72 | 268 | 384 | 1190 | 1008 | 1298 | 1201 | 1450[3] | 1724 | 1546[4] | 1701 |
Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Բուժականից 3 կմ հյուսիս՝ անտառում գտնվում է «Թեղենյաց» վանական համալիրը (7-15 դարեր)։ 7-րդ դար «Կաթողիկե» և 10-րդ դար եկեղեցիները, արևելյան կողմում՝ «Թեղենիս» գյուղատեղին (7 դար) իր 7 դարի եկեղեցիով։
Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։
|