Բրիլյանտ Դադաշովա ադրբ.՝ Brilliant Süleyman qızı Dadaşova | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1965[1] (59 տարեկան) կամ սեպտեմբերի 15, 1959[2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան, ԽՍՀՄ և Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | երգչուհի, դաշնակահարուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | brilliantdadashova.com |
Brilliant Dadasheva Վիքիպահեստում |
Բրիլյանտ Սուլեյման ղիզի Դադաշովա (ադրբ.՝ Brilliant Süleyman qızı Dadaşova, սեպտեմբերի 15, 1965[1] կամ սեպտեմբերի 15, 1959[2][3], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգիչ, Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ (1998), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2008)[4];
Բրիլյանտ Դադաշովան ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 15-ին Բաքվում։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է 1983 թվականին ՝կոմպոզիտոր Էլդար Մանսուրովի երգերով։ 1986 թվականին Բրիլյանտ Դադաշովան դարձել է Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի փոփ-սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը։ Նույն թվականին նա ձայնագրել է երաժիշտ Աքիֆ Իսլամզադեի հետ համատեղ դուետով «Կյանքում ամեն ինչ հիանալի է» (ադրբ.՝ «Hər şey gözəldir həyatda») երգը, որը դարձավ 1986-ի հիթը Ադրբեջանում[5]։
1987 թվականին Դադաշովան հաղթել է փոփ երգիչների Համամիութենական մրցույթը, որից հետո թողարկեց ժողովրդական երգերի ալբոմ։ Իսկ 1989 թվականի գարնանը նա կատարել է կոմպոզիտոր Էլդար Մանսուրովի հայտնի երգը «Բայաթիլար»։ ԽՍՀՄ փլուզումից և Ադրբեջանի անկախացումից հետո Բրիլյանտ Դադաշովան դարձել է առաջին երգիչը, ով ներկայացրեց Ադրբեջանը Ռուսաստանում ՝հանդես գալով մենահամերգներով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում[6]։
1997 թվականին Դադաշևան ստացել է «վաստակավոր արտիստ»ի կոչում։ Նույն թվականին նա մասնակցել է ադրբեջանա-նորվեգական երաժշտական նախագծին։
Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրով Բրիլյանտ Դադաշովան շնորհվել է «Ադրբեջանի ժողովրդական արտիստ» կոչում։