Գայլ Ալբերտոն Lupo Alberto | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կոմիքսների շարք |
Կերպարներ | Alfredo (Lupo Alberto)? |
Երկիր | ![]() |
Սցենարիստ | Գվիդո Սիլվեստի |
lupoalberto.it(իտալ.) |
«Գայլ Ալբերտոն» (իտալ.՝ Lupo Alberto), կոմիքսային սերիալ, ստեղծել է իտալացի հեղինակ Գվիդո Սիլվեստին (իտալ.՝ Guido Silvestri) 1974 թվականին։
Կոմիքսը պատմում է Ալբերտո կապույտ գայլի արկածների մասին։ Կոմիքսի գլխավոր հերոսը՝ գայլը, պահում է նրան այնպես, կարծես, թե նա մարդ լինի, ով ունի կյանքի նպատակներ, ինչի համար նա միշտ զբաղված է լինում։ Ալբերտոն Մակենզի ագարակի բնակիչ է։ Նա անընդհատ ձգտում է գողանալ հավ Մարտային, ով նրա սիրելին է, բայց Մոիսեյը՝ արջը, ամեն ինչ անում է Ալբերտոյի պլանները խափանելու համար։ Կոմիքսի առաջին սերիանները նրանց կռիվների մասին է[1]։
«Գայլ Ալբերտոն» լույս է տեսել 1974 թվականին, երբ արդեն մի քանի սյուժեներ դուրս էին եկել Corriere dei Ragazzi ամսագրով, որը պատկանում է Corriere della Sera ստուդիային։ «Գայլ Ալբերտոն» սիրված է եղել հատկապես պատանիների կողմից, լավ վաճառվում են կոմիքսի հերոսների պատկերներով արտադրանքները՝ օրագրեր, շնորհավորական բացիկներ։ 1985 թվականին՝ անհամբավ թողարկումից հետո (1983-1984 թվականներին), կոմիքսը սկսեց ամեն ամիս թողարկվել։ 2009 թվականին կայացավ «Գայլ Ալբերտոն»-ի 35-ամյա տարելիցը[2]։ 1997 թվականին Rai Trade ստուդիան նկարահանել է նույնանուն անիմացիոն սերիալ։ Այն թարգմանվել է անգլերեն և ռուսերեն[3][4]։
|