Գեղամավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
Գտնվում է Հրազդան գետի ձախափնյակում, մարզկենտրոն Գավառից 37 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղի արևելյան մասում գտնվում է եկեղեցին[3]։
Գեղամավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Ներկայիս բնակչության նախնիները 1828-1829 թվականներին այստեղ են գաղթել Պարսկահայաստանի Մակուի գավառի Անձուկ և Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գյուղերից։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղի հարավարևմտյան մասում գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցի, արևմտյան կողմում՝ Սուրբ Աստվածածին մատուռ։