Գիորգի Արաբիձե վրաց.՝ გიორგი არაბიძე | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Գիորգի Արաբիձե | ||||||||
Ազգությունը | վրացի | ||||||||
Քաղաքացիությունը | Վրաստան | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 4, 1998[1] (26 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Վանի, Վրաստան | ||||||||
Հասակ | 173 սմ | ||||||||
Քաշ | 69 կգ | ||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Շախտյոր | ||||||||
Համար | 20 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գիորգի Արաբիձե (վրաց.՝ გიორგი არაბიძე, մարտի 4, 1998[1], Վան, Իմերեթի մարզ, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս ուկրաինական «Շախտյորի» և Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Արաբիձեն «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի հիմնական կազմում սկսել է հանդես գալ 2013 թվականից։
Թիմի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 21 գոլի հեղինակ։
2015 թվականի հունիսին Գիորգի Արաբիձեն պայմանագիր է կնքել ուկրաինական «Շախտյորի» հետ[2]։ Թիմի երիտասարդական կազմում իր դեբյուտը նշել է հոկտեմբերի 15-ին՝ «Դինամո Կիև»-ի դեմ խաղում։ Իսկ հոկտեմբերի 18-ին անցկացրել է իր առաջին հանդիպումը տնային մարզադաշտում՝ մրցելով «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի դեմ։
Հոկտեմբերի 21-ին թիմի Մ19 կազմում դարձել է գոլի հեղինակ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Մալմյոյի» դեմ խաղում[3]։
Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը Արաբիձեն նշել է 2015 թվականի հոկտեմբերի 27-ին՝ «Տերնոպոլի» դեմ խաղում[4]։ Հոկտեմբերի 30-ին անցկացրել է իր առաջին հանդիպումը Ուկրաինայի Պրեմիեր լիգայի շրջանակներում[5]։
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Դուբլ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | |||
Լոկոմոտիվ | Առաջին լիգա | 2013/14 | 16 | 8 | 1 | 1 | ||
2014/15 | 17 | 13 | ||||||
Շախտյոր | Պրեմիեր լիգա | 2015/16 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 |
|
|