Գյուղ | |||
---|---|---|---|
Դիտավան | |||
անգլ.՝ Revazlu ռուս.՝ Ревазлы ադրբ.՝ Revazlı | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | ||
Հիմնադրված է | 19-րդ դար թ. | ||
ԲԾՄ | 770 մետր | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼348 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դիտավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Դիտավան (նախկին անվանումը՝ Ռևազլու), գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 9 կմ հյուսիս-արևելք, Աղստև գետի աջ կողմում։
Դիտավանը հիմնվել է 19-րդ դարի սկզբին։ Մինչև 1967 թվականը կոչվել է Ռևազլու՝ Ռևազ քյոխվայի անունով։ Ըստ ավանդազրույցի՝ Գյուղը Ռևազ քյոխվայից գնել են գյուղի հիմնադիրներից Ավետյանները՝ «երկու ջուխտ «խրոմի» սապոկով և մեկ հնդկահավով»։ Գյուղի առաջին բնակիչներն են՝ Ավետյանները (Ավետիսյաններ), Սարիբեկյանները, Առաքելյանները, Ղիասյանները, Յարալյանները և այլն։ Գյուղը եղել է ճալաում, կաղնուտի տակ և Քոռ-աղբյուրի տարածքում[2]։ Գյուղացինները տեղափոխվել են ներկա տարածք որովհետև բամբակի այգինների պատճառով համաճարակ էր սկսվել գյուղում։ Սկզբում բնակավայրը ունեցել է 8 ընտանիք, որից հետո տարիների ընթացքում շրջակա գյուղերից մի քանի ընտանիքներ բնակություն են հաստատել այստեղ[2]։
1950 թվականին գյուղում կառուցվել է դպրոց, բուժկետ, ակումբ[2]։
Հայաստան համահայկական հիմնադրամն Արգենտինայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թվականին գազաֆիկացրել է Դիտավան համայնքը և վերակառուցել գյուղապետարանը[3], 2010 թվականին կառուցել է խմելու ջրի համակարգ[4], իսկ 2013 թվականին կառուցել է դպրոց[5]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դիտավանի մշտական բնակչությունը կազմել է 348, առկա բնակչությունը՝ 314 մարդ[6], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Դիտավանից 2 կմ հարավ-արևմուտքում գտնվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի «Ճգնավորի քար» ամրոցը, «Հացուտի» եկեղեցին և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիտավան» հոդվածին։ |
|
|