Գյուղ | |||
---|---|---|---|
Դողս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Համայնք | Արմավիրի մարզ, Էջմիածնի գավառ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Հակոբ Պապոյան | ||
Մակերես | 3,82 կմ² | ||
ԲԾՄ | 870±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲1339 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դողսեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1128[3] | ||
|
Դողս, գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 4 կմ հյուսիս։ Մարզկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա։ Նախկինում կոչվել է նաև Դոխս, Դողք։ Տարածքը՝ 3.8 կմ² (381 հեկտար)։ Բնակչությունը՝ 1515 մարդ (2013)[4][5]:
Եղել է Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից։ Այստեղ 894 թվականին տեղի է ունեցել Դողսի ճակատամարտը Սմբատ Ա Բագրատունու զորքերի և Ատրպատականի էմիր Ափշինի բանակի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Գյուղում կառուցված է Սբ. Ստեփանոս եկեղեցին։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 915 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -2-ից -3 °C: Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը 1915-1916 թթ. տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտից, Մուշից, Վանից, Արծկեից։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 28%, աշխատունակներ՝ 59%, հետաշխատունակներ՝ 13%:
Դողսի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Գյուղն ունի 289 առկա տնտեսություն։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի և Քասախ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146 հա), պտղատու (12 հա) և խաղողի այգիները (18 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 34.8 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Դողսում գործում է 6 առևտրի կենտրոն։ Գյուղի մթերքների մեծ մասը գյուղացին վաճառում է մոտակա քաղաքներում՝ Էջմիածնում, Երևանում և Արմավիրում։
Ունի դպրոց[10], գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Համայնքի ղեկավար՝ Հակոբ Պապոյան[11]
Ավագանու անդամների ցուցակ
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |