Ես սպանեցի մորս ֆր.՝ J'ai tué ma mère | |
---|---|
Երկիր | Կանադա[1] |
Ժանր | դրամա[2][3][4], պատմություն հասունացման մասին, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և կենսագրական ֆիլմ |
Թվական | 2009[5] և փետրվարի 3, 2011[6] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Քսավյե Դոլան[7][8][9][…] |
Պրոդյուսեր | Քսավյե Դոլան[9][1] և Դանիել Մորեն[10][5] |
Սցենարի հեղինակ | Քսավյե Դոլան[1] |
Դերակատարներ | Քսավյե Դոլան[7][8][11][…], Էնն Դորվալ[7][8][11][…], Ֆրանսուա Առնո[7][8][11][…], Նիլս Շնայդեր[7][11][12][…], Սյուզան Կլեման[7][11][12][…], Մանուել Տադրո[11][12][1], Մոնիկա Սպացիանի[11][12][1], Պատրիցիա Տուլասնե[7][11][12][…], Պիեռ Շանիոն[11][12][1], Բիանկա Ջերվիս[1], Բենուա Գուեն[1], Ֆրենսիս Դյուշարմ[1], Ջոաննա Մարի Թրեմբլե[1], Էմիլ Մայո[1], Laurent-Christophe De Ruelle?[1] և Հյուգոլին Շևրե-Լանդեսք[1] |
Օպերատոր | Ստեֆանի Վեբեր Բիրոն և Nicolas Canniccioni? |
Երաժշտություն | Nicholas Savard L'Herbier? |
Մոնտաժ | Էլեն Ժիրար[5][1] |
Պատմվածքի վայր | Մոնրեալ, Մոնտերեժի, Montmagny? և Coaticook? |
Նկարահանման վայր | Մոնրեալ, Saint-Lambert?, Լոնգյոյ և Montmagny? |
Տևողություն | 100 րոպե[5] |
Պաշտոնական կայքէջ |
«Ես սպանեցի մորս» (ֆր.՝ J'ai tué ma mère), կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի դեբյուտային կիսակենսագրական ֆիլմը, որտեղ նա կատարել է գլխավոր դերը։ Ֆիլմի պրեմիերան Քվեբեկում կայացել է 2009 թվականի հունիսի 5-ին, իսկ Ֆրանսիայում՝ նույն թվականի հուլիսի 15-ին։
16-ամյա Յուբերը ապրում է իր մոր հետ Մոնրեալի արվարձանում։ Ֆիլմում պատմվում է մոր և որդու միջև տեղի ունեցող բազմաթիվ կոնֆլիկտների մասին, որոնք հասնում են հիվանդագին մակարդակի։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես հարազատ մարդիկ կարող են պարադոքսալ հեռու լինել միմյանցից։
Այս ֆոնին դեռահասի կյանքում ի հայտ են գալիս առաջին սերը, հարկադրական քամինգ աութը, թմրանյութերը, կյանքում իր իրական տեղը գտնելու փորձերը…
Քսավյե Դոլանը գրել է իր ֆիլմի սցենարը, երբ եղել է 16 տարեկան[13]։ «Le Soleil» թերթի հարցազրույցում Դոլանը ասել է, որ ֆիլմը մասնակիորեն հիմնված է իր կենսագրության վրա[14]։
Նկարահանումների մի մասը Դոլնը ֆինասավորել է ինքնուրույն, իր կողմից ներդրումը կազմել է մոտ 175 հազար դոլար[13]։ Ֆիլմը ավարտելու համար նա ֆինանսական աջակցության նպատակով ստիպված է եղել դիմել երկու պետական ընկերությունների՝ Telefilm Canada և Société de développement des entreprises culturelles։ Սկզբում նա մերժվեց երկու ընկերությունների կողմից էլ, սակայն 2008 թվականի դեկտեմբերին SODEC-ը դրամական օժանդակություն տրամադրեց[14]։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 800 հազար դոլար[13]։
Մի քանի դրվագներում ֆիլմը ունի ընդհանրություններ Ֆրանսուա Տրյուֆոյի (նույնպես դեբյուտային) «400 զարկ» ֆիլմի հետ։ Այդ ֆիլմի պաստառը կարճ ժամանակով հայտնվում է «Ես սպանեցի մորս» ֆիլմի մի դրվագում։
Քսավյե Դոլանը 2009 թվականի Կաննի կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ․
Ֆիլմը նաև պարգևատրվել է հետևյալ մրցանակներով․
|