Էլսե Հալինգ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1899[1][2][3] |
Ծննդավայր | Էվրե Էյկեր, Բուսկերուդ, Նորվեգիա |
Վախճանվել է | փետրվարի 14, 1987[1][2][3] (87 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | տեքստիլ նկարչուհի և նկարչության ուսուցիչ |
Ուսուցիչ | August Eiebakke?, Eivind Nielsen? և Theodor Wilberg? |
Պարգևներ | |
Ազգականներ | Honoratus Halling? և Sigurd Halling? |
![]() |
Էլսե Հալինգ (նորվ.՝ Else Halling, հուլիսի 3, 1899[1][2][3], Էվրե Էյկեր, Բուսկերուդ, Նորվեգիա - փետրվարի 14, 1987[1][2][3], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի տեքստիլ նկարիչ։ Հայտնի է հին նորվեգական գոբելենների վերականգնման աշխատանքներով և մանածագործություն է դասավանդել Թրոնհեյմում, Դրամենում և Օսլոյում։ Պատկերազարդել է պետական կառույցներ, ինչպիսիք են Օսլոյում գտնվող Թագավորական պալատը, Աքերսհուս ամրոցը, Սթորթինգի շենքը և Օսլոյի քաղաքապետարանը։
Հալինգը ծնվել է Էվրե Էյքերում՝ քահանա Յոհաննես Սվենսենի և Մարի Հալինգի ընտանիքում։ Նա քահանա և աշխատանքային շարժման ռահվիրա Հոնորոտուս Հալինգի տատիկն է, մանկավարժ Սիգուրդ Հալինգի զարմուհին։ Մահացել է Օսլոյում 1987 թվականին[4]։
Հալինգը սովորել է Քրիստիանիայում Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիայում, հետագայում ուսումնասիրություններ է կատարել Շվեդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և Ավստրիայում[4]։ 1925-1928 թվականներին Թրոնհեյմում ղեկավարել է մանածագործության մասնավոր դպրոց, 1931-1934 թվականներին դասավանդել է Դրամենում, 1936-1940 թվականներին Օսլոյում ունեցել է իր մասնավոր դպրոցը[5]։ Համագործակցել է Նորվեգիայի դեկորատիվ արվեստի եւ դիզայնի թանգարանի հետ, վերականգնել հին նորվեգական գոբելեններ՝ օգտագործելով ներկման հին տեխնիկա և spælsau տեսակի ոչխարի մանվածք[6]։ 1941-1963 թվականներին գոբելենագործություն է դասավանդել Statens Kvinnelige Industriskole-ում[7]։ 1951-1968 թվականներին եղել է Norsk billedvev ստուդիայի գեղարվեստական ղեկավար, որի միջոցով պատկերազարդել է մի շարք պետական կառույցների, այդ թվում` Թագավորական պալատի, Աքերսհուս ամրոցը, Սթորթինգի շենքը և Օսլոյի քաղաքապետարան շենքերը[4]։
Հալինգի նախագծած գորգերից են St. Hallvard (դիազյներ՝ Էլսե Պուլսոն), Bataljer på Lilletorvet (դիազյներ՝ Կորե Յոնսբորգ), Sagbruket (Յոնսբորգ) և Kjølhalingsplassen (Յոնսբորգ), բոլորը գտնվում են Օսլոյի քաղաքապետարանում[6]։
Օսլոյի թագավորական պալատում գտնվող Kongeteppet աշխատանքի դիզայները Ալֆ Ռոլֆսենն է, իսկ Սթորթինգի շենքի երեք գորգերը Solens gang նախագծել է Քարեն Հոլսմարկը։ Ֆինլանդիայի պառլամենտում գտնվող Heroica աշխատանքը նախագծել է Հոկոն Սթենստադվոլդը[4]։
Պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ոսկե մեդալով[5], 1967 թվականին՝ Սուրբ Օլաֆի 1-ին աստիճանի ասպետի շքանշանով[4]։
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսե Հալինգ» հոդվածին։ |
|