Թրեյսի Շոու | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 27, 1973[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 0790011 |
Թրեյսի Շոու (անգլ.՝ Tracy Shaw, հուլիսի 27, 1973[1][2], Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի և երգչուհի։
Թրեյսի Շոուն ծնվել է 1973 թվականի հուլիսի 27-ին Բելփերում (Դերբիշիր կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիա) Կարլ և Էնն Շոուների ընտանիքում։ Թրեյսին ունի կրտսեր եղբայր՝ Դարեն Շոուն։
Թրեյսին ավարտել է «St. Benedict's School»-ը և «Arden School of Theatre»-ը, որտեղ նա ստացել է կոչում թատրոնի ոլորտում։
Թրեյսին կինոյում դեբյուտ է կատարել 1995 թվականին՝ Մաքսին Հիվի Փիքոքի դերը կատարելով «Coronation Street» հեռուստասերիալում, որում նա նկարահանվել է մինչև 2003 թվականը, իսկ 1999 թվականին նա ստացել է The British Soap Awards» մրցանակի «Սսեքսուալ կին» անվանակարգը։ 2003-2009 թվականներին Շոուն խաղացել է Իվ Շեփարդի/Ջեյն Ֆարելի դերը «Դժբախտ պատահար» հեռուստասերիալում, որից հետո նա ավարտել է կինոկարիերան։ Խաղացել է ընդամենը 6 ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Վերջին տարիներին Թրեյսին զբաղվել է երաժշտական կարիերայով։
2001-2004 թվականներին Թրեյսին ամուսնացել է Ռոբերտ Էշուորտի հետ։
2004 թվականից Թրեյսին փաստացի ամուսնացած է եղել մենեջեր Էշլի Պունդոլի հետ։ Զույգն ունի երկու որդի՝ Լուիս Պունդոլ (ծնված 2005 թվականի մարտին) և Լուկա Ալեքսանդր Պունդոլ (ծնված 12.09.2006)[3]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1995-2003 | ս | Քորոնացի փողոց | Coronation Street | Մաքսին Հիվի Փիքոք |
1997 | ֆ | Քորոնացի փողոց․ Ապրել Լաս Վեգասում | Coronation Street: Viva Las Vegas! | Մաքսին Հիվի |
2003-2009 | ս | Դժբախտ պատահար | Casualty | Ջերի Հադսոն Քանլիֆ |
2004 | ս | Բորտուղեկցորդուհիները | Mile High | Լին Բենքս |
2006 | ս | Բժիշկներ | Doctors | Թինա Սլոուն |