Ժիլբեր Լազար

Ժիլբեր Լազար
Ծնվել էփետրվարի 4, 1920(1920-02-04)[1][2][3][…]
Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[3]
Մահացել էսեպտեմբերի 6, 2018(2018-09-06)[3][4] (98 տարեկան)
Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլեզվաբան, historical linguist, իրանագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
Գործունեության ոլորտԻրանագիտություն և լեզվաբանական տիպաբանություն
Պաշտոն(ներ)նախագահ, նախագահ, տնօրեն, նախագահ և նախագահ
ԱնդամակցությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5][6], Ասիական ընկերություն և Իրանական հետազոտությունների զարգացման աջակցության ասոցիացիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1] և պարսկերեն
Եղել է գիտական ղեկավարՋոյս Բլաու, Philippe Gignoux?, Ալի Շարիաթի և Pouran Shariat-Razavi?
Ազդվել էԷմիլ Բենվենիստ
Պարգևներ
Ամուսին(ներ)Madeleine Lazard?[7]
 Gilbert Lazard Վիքիպահեստում

Ժիլբեր Լազար (ֆր.՝ Gilbert Lazard, փետրվարի 4, 1920(1920-02-04)[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[3] - սեպտեմբերի 6, 2018(2018-09-06)[3][4], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3]), ֆրանսիացի լեզվաբան և իրանագետ, պարսկական և թահիթյան քերականության, ինչպես նաև շարահյուսության տիպաբանության և աշխարհի լեզուների նախապատմական-փաստական կառուցվածքի մասնագետ, պարսկական գրականության թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիլբեր Լազարը ծնվել է Փարիզում։ Նրա հայրը բնիկ Լոթարանգիայից էր՝ հրեա առևտրականների ընտանիքից, իսկ մայրը՝ կաթոլիկ էր արմատներով Նորմանդիայից։ 1940 թվականին ավարտել է Հենրիխ 4-րդի լիցեյը, ապա ընդունվել Ավագ դպրոց։ Նրա ուսանողական տարիները համընկել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և Փարիզի օկուպացիան գերամանցիների տարիներին։ Լազարը, թողնելով ուսումը, միացել է երիտասարդական թևին՝ պարտիզանական գործողությունների համար։ 1944 թվականին ձերբակալվել է գեստապոյի կողմից և երկու ամիս անց է կացրել բանտում, հետո աքսորվել է Դախաու, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը[8][9]։

Ազատ արձակումից հետո Լազարն ավարտել է ուսումը ավագ դպրոցում, ստացել է  ֆրանսիական քերականության դասախոսի դիպլոմ[10]։ 1948 թվականին ավարտել է Արևելյան լեզուների ազգային դպրոցի (այժմ՝ Արևելյան լեզուների և մշակույթների ազգային ինստիտուտ) պարսկերենի ֆակուլտետը և հաջորդ երեք տարին աշխատել է Թեհրանի Ֆրանս-իրանական ինստիտուտում (այժմ ՝ Իրանի ֆրանսիական հետազոտական ինստիտուտ)[11]։ 1951-1969 թվականներին Սորբոնում դասավանդել է իրանական մշակույթ (1966 թվականին արդեն որպես պրոֆեսոր), միաժամանակ 1958-1966 թվականներին և 1969-1981 թվականներին Լազարը Փարիզի Նոր Սորբոնի III համալսարանի պրոֆեսոր էր, որտեղ երկար տարիներ ղեկավարել է արևելագիտական բաժինը[11] և իրանագիտության ինստիտուտը[11]։ 1972-1990 թվականներին եղել է նաև Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում Գիտական հետազոտությունների ղեկավար[12]։

1970-1990-ական թվականներին Լազարը ղեկավարել է մի քանի լաբորատորիաներ, որոնք մասնագիտանում են Իրանագիտության և լեզուների նախապատմական-փաստական կառուցվածքում, գիտական հետազոտությունների ազգային կենտրոնին և Նոր Սորբոնին կից։ Եղել է Իրանագիտության ոլորտում հետազոտությունների քարոզչության ասոցիացիայի նախագահ և բազմաթիվ գիտական հաստատությունների, այդ թվում ՝ Ասիական հասարակության և Փարիզի լեզվաբանական հասարակության անդամ։ 1980 թվականին ընտրվել է Ֆրանսիայի ինստիտուտին կից արձանագրությունների և նրբաճաշակ բառապաշարի ակադեմիայի անդամ, 1990 թվականին զբաղեցրել է նրա նախագահի պաշտոնը[13]։ Իր մատենաշարով հայտնի Լազարն անձնական հավաքածուից շուրջ 1500 գիրք է նվիրաբերել լեզուների և քաղաքակրթությունների համալսարանական գրադարանի հիմնադրամին, որոնցից մի քանիսը հազվագյուտ հրատարակություններ են եղել[14]։

Լազարը շատ մենագրությունների և իրանական փիլիսոփահությանը, քերականությանը և ընդհանուր հասկացությանը վերաբերող տասնյակ հոդվածների հեղինակ է։ Իր հայտնի ստեղծագորոծություններից են «Ժամանակակից պարսկերենի քերականությունը» (1957, վերահրապարկվել է 2006 թվականին), «Ֆրանս-պարսկական բառարան» (1990, վերահրապարակվել է  2017 թվականին), «Նախապատմական-փաստարկի կառուցվածքը» (ֆր.՝ L'actance, 1994 թվականին), «Թաիթյան լեզվի կառուցվածքը» (2000 թվական), «Լեզվական տիպաբանություն» (ֆր.՝ Typologie linguistique, 2004 թվական)։ Նա նաև հայտնի է կլասիկ (Օմար Խայամ) և ժամանակակից (Ս. Խեդայատ) պարսկական պոեզիայի թարգամնություններով[15]։ Հարկ է հատկապես նշել նրա 1979 թվականին հրատարակված Ֆիրդուսիի «Արքաների գրքի» ֆրանսերեն թարգմանությունը (ի սկզբանե 19-րդ դարում թարգմանությունը կատարել է Ժ. Մոլեմը)։

Լազարն ամուսնացել է Մադլեն Լազարի հետ։ Մահացել է Փարիզում 2018 թվականին, 99 տարեկան հասակում, հուղարկավորված է Մոնմարտրի գերեզմանատանը[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées mirror
  4. 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  5. 5,0 5,1 5,2 www.aibl.fr (ֆր.)
  6. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  7. https://www.whoswho.fr/decede/biographie-gilbert-lazard_10576
  8. Yann Richard, Justine Landau. «Gilbert Lazard: Linguist and Iranologist (Paris, 4 February 1920-Paris, 6 September 2018)». Iranian Studies 52/1-2, с. 271—276.
  9. «Élection de M. Gilbert Lazard». «Le Monde», 18 ноября 1980 г.
  10. Les agrégés de l’enseignement secondaire. Répertoire 1809—1960
  11. 11,0 11,1 11,2 LAZARD Gilbert, Léon, Jean. Académie des inscriptions et belles-lettres.
  12. Gilbert Lazard. Dictionnaire prosopographique de l’EPHE.
  13. «présidences | studiairanica». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. Farzaneh Zareie. «Don Lazard» Արխիվացված 2020-10-30 Wayback Machine. Университетская библиотека языков и цивилизаций.
  15. «Gilbert Lazard: French Linguist who Lived in Persian Poetry» Արխիվացված 2018-09-11 Wayback Machine. «Asharq Al-Awsat». 9 сентября 2018 г.
  16. Décès de Gilbert Lazard Արխիվացված 2020-06-05 Wayback Machine. LLACAN.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլբեր Լազար» հոդվածին։