Իշտվան Սոնդի (հունգ.՝ István Szondy, դեկտեմբերի 29, 1925(1925-12-29), Berettyóújfalu, Bihar County, Հունգարիայի թագավորություն - մայիսի 31, 2017(2017-05-31)[1][2], Բուդապեշտ, Հունգարիա[3]), հունգարացի հնգամարտիկ։
1948 թվականին մասնակցել է Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի հնգամարտի մրցույթներին։ 1952 թվականին Հելսինկիի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է շահում խմբային առաջնության համար և բրոնզե մեդալ` անձնական։ 1953 թվականին Աշխարհի առաջնությունում ժամանակակից հնգամարտում նա շահում է արծաթե մեդալ։ 1954 թվականի Աշխարհի առաջնությունում` ոսկյա և բրոնզե մեդալներ։ 1955 թվականի Աշխարհի առաջնությունում` ոսկյա մեդալ։ 1956 թվականին Ստոլկհոլմում մասնակցում է ձիասպորտի օլիմպիական խաղերին, բայց մեդալ չի շահում։