Լյու Բոչեն

Լյու Բոչեն
劉伯承
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1892 թվական
ԾննդավայրԿաիսյան, Սիչուան, Ցին կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 7, 1986 թվական[1] (93 տարեկան) կամ դեկտեմբերի 7, 1986 թվական[2] (94 տարեկան)
Մահվան վայրՊեկին, ՉԺՀ
ՔաղաքացիությունՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱշխատավայրՉինաստանի ժողովրդական ազատագրական բանակ
ԱմուսինWang Ronghua?
Զբաղեցրած պաշտոններԱզգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներLiu Taihang? և Liu Taichi?
 Liu Bocheng Վիքիպահեստում

Լյու Բոչեն (չին. ավանդ. 劉伯承, պարզ. 刘伯承, փինյին Liú Bóchéng, դեկտեմբերի 4, 1892(1892-12-04), Kaizhou District, Sichuan, Ցին կայսրություն - հոկտեմբերի 7, 1986(1986-10-07)[3] կամ դեկտեմբերի 7, 1986(1986-12-07)[4], Պեկին, Չինաստան), չինացի ռազմական գործիչ, ՉԺՀմարշալ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել 1892 թվականի դեկտեմբերի 4-ին Սիչուան նահանգի Կաիսյան գավառում։ 1912 թվականին ընդունվել է Չունցինի Ռազմական ակադեմիա։ 1914 թվականին միացել է Չինական հեղափոխական կուսակցությանը, որը հետագայում վերանվանվեց Գոմինդան։ 1916 թվականին, Ֆենդուի դեմ հարձակման ժամանակ կորցրեց իր աջ աչքը։ Նա ծառայել է Ժողովրդական հեղափոխական բանակում և մասնակցել է Հյուսիսային արշավին։ 1926 թվականին միացել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։

1927թվականի օգոստոսին Չժու Դեի, Չժոու Էնլայի ևՀե Լոնգի հետ նա մասնակցեց Նանչանգի ապստամբությանը։ 1928-1930 թվականներին սովորել է ԽՍՀՄ-ում Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1930 թվականին վերադառնալով Չինաստան, ղեկավարում էր Չինական կարմիր բանակի ռազմական գործողությունները։ Մասնակցել է Մեծ երթին։

Չին-ճապոնական պատերազմի ժամանակ ղեկավարել է 8-րդ բանակի 129-րդ դիվիզիան։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր կոմունիստական բանակներից մեկը, որի ընթացքում 1947 թվականի հունիսին Դեն Սյաոպինի հետ 120,000-անոց բանակի գլխավորությամբ գրավեց Դաբիի լեռների ռազմավարական կարևոր մի տարածքը։

1951 թվականի հունվարին նշանակվեց Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ռազմական ակադեմիայի ղեկավար։ 1955 թվականին ստացել է մարշալի կոչում։ 1956 թվականից նա Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ էր։ 1966 թվականի հունվարին դառնում է ՉԺՀ Կենտրոնական ռազմական կոմիտեի նախագահի տեղակալ։ Ընտրվել է 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ Ազգային ժողովրդական համագումարի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

1982 թվականին տարիքի և առողջության պատճառով, նա թողեց իր բոլոր պաշտոնները։ Մահացել է 1986 թվականի հոկտեմբերի 7-ին Պեկինում, 93 տարեկան հասակում։

1936 թվականին Լյուն ամուսնանում է Վան Ժինհուայի հետ, ով ծնվել էր Անհոյ նահանգում, մի աղքատ գյուղացու ընտանիքում։ Նրանք միասին ապրեցին 50 տարի և ունեցան 6 երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Liu Bocheng // Munzinger Archiv (нем.) — 1913.
  2. Library of Congress Authorities (англ.) — Library of Congress.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.