Գրվեցա ուսանող մանկավարժության, կենդանաբանություն, բնագիտություն և տարրագիտություն սորվելու, որոնց մեջ հետզհետե խորանալով` ամբողջ աշխարհայացքս կզգայի, որ նոր ձև կառներ։
- Լևոն Շանթ, «Ինքնակենսագրություն»
Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911 թվականին անցել է Կ. Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Եսայան վարժարաններում։
1915 թվականից ապրել է Եվրոպայում, 1919 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս։
Բանակցությունները, որոնք ընթացան հունիս-հուլիս ամիսներին, սպասված արդյունքի չհանգեցին։ Հայկական կողմին ավելի շատ ոգեվորում էր Սևրի պայմանագիրը, իսկ ռուսները համաձայնեցին պայմանագիր ստորագրել միայն այն դեպքում, եթե հայերը տարածքային որոշ զիջումներ անեին Թուրքիային ու Ադրբեջանին։ Սևրի պայմանագիրի կարևորությունը գնահատելով, ինչպես նաև նման պայմանների առկայությամբ Հայաստանը մերժեց ներկայացված պահանջներըն, ու դրանով բանակցությունները ընդհատվեցին[5]։
Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնամյակ։ 1890-ական թվականներին հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, որոնց գաղափարական հիմքը կյանքի և իդեալի հակադրության, պատրանքի և երազային սիրո գեղեցկության ռոմանտիկական մոտիվներն են, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», «Կինը»)։ Դրանցում արծարծել է սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր։ Շանթի արձակը հարուստ է հոգեբանական նրբերանգներով, քնարական ջերմությամբ, մանավանդ՝ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ։
Սակայն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» (1909) դրամաները շոշափում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգային – ազատագրական պայքարի հարցեր։ «Հին աստվածներ» (1909), «Կայսր» (1916), «Շղթայվածը» (1918), «Ինկած բերդի իշխանուհին» (1921), «Օշին Պայլ» (1932) պատմական դրամաներն իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, իսկ «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, պատմական միջավայրի հոգեբանությունը և կենցաղի ճշմարիտ վերարտադրությունը հեղինակի համար էական խնդիրներ չեն։ Պատմական դեպքերն ու անունները սոսկ պայմանական են, որի միջոցով փաստորեն արծարծվում են ժամանակակից սոցիալ–հոգեբանական խնդիրներ[6]։
Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները»–ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական և անիմաստ շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթատեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ «Հին աստվածները» դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910–ական թվականներին Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916 թվականին «Հին աստվածներ»-ը ռուսերեն թարգմանությամբ (1912) տպագրվել է Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»-ում[4]։
Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի» (1945) հոգեբանական վեպը։
Գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։
Թարգմանել է Մ. Լերմոնտովի «Մծիրի» (1891) պոեմը, Է. Վոյնիչի «Բոռ» (1906) վեպը, Հ. Իբսենի «Ժողովրդի թշնամին» (1968) դրաման։
Շանթը նաև Նիցշեի գաղափարների կրող է։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիցշեի անհատապաշտական սկզբունքները և Գերմարդու գաղափարը, որոնց լրացնում էին Հ. Ւբսենն իր թատերգություններով և Ռ. Վագներն իր երաժշտությամբ[4]։
Չնայած Շանթի աշխարհայացքի վրա շատ են եղել ազդեցությունները, այնուամենայնիվ, նրա փիլիսոփայությունը բխում է կյանքից, նա ձգտում է ցույց տալ կյանքն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց լրացուցիչ գույների ու պատկերների։ Նա համոզված էր, որ մասնավորապես հայ հասարակությունը կարող է զարգացում ապրել՝ ազատվելով ավելորդ նախապաշարումներից։ Ըստ Շանթի՝ մարդը պետք է ազատվի իր ներքին թշնամուց, այսինքն՝ իր թուլություններից, բացասական կողմերից, որպեսզի հասնի ինքնակատարելագործման։ Նրա համար «մարդը մտածող եղեգ մըն է», ինչի շնորհիվ էլ ունի բանականություն ու նպատակասլաց գործունեություն, որոնք նրան ուղղորդում են դեպի կատարելության անվերջ ճանապարհը։
Գործնական քերականութիւն արևմտեան հայերենի, Պէյրութ, 1939, 128 էջ։
Մանկական աշխարհ, Պէյրութ, 1943, 144 էջ։
Հոգիները ծարաւի (վէպ), Պէյրութ, 1945, 225 էջ։
Հոգեկան կարողութիւններու զարգացումը մինչև մարդ, Պէյրութ, 1946, 224 էջ։
Երկեր, հատ. Ա. Մնաք բարովի իրիկունը, Լերան աղջիկը, Երազ օրեր, Դուրսեցիները, Երգեր, Պէյրութ, 1946, 368 էջ։
Երկեր, հատ. Բ. Վերժին, Դարձ, Դերասանուհին, Եսի մարդը, Ուրիշի համար, Ճամբուն վրայ, Պէյրութ, 1946, 384 էջ։
Երկեր, հատ. Գ. Հին աստուածներ, Կինը, Կայսր, Շղթայուածը, Ինկած բերդի իշխանուհին, Պէյրութ, 1947, 408 էջ։
Երկեր, հատ. Դ. Օշին պայլ, Հոգիները ծարաւի, Գրական երկերուն դերը, Պէյրութ, 1949, 408 էջ։
Երկեր, հատ. Ե. Ընկերաբանական ու գրաբանական հարցեր, Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան, Անհավասարութիւնը կեանքի մէջ, Մտավորականութիւն ու կուսակցութիւն, Անկախութիւնը պահանջ ազգային գոյութեան, Սեռը և նիւթը բանահիւսութեան մէջ, Բանահիւսական ճարտարապետութիւն, Պէյրութ, 1948, 468 էջ։
Երկեր, հատ. Զ. Կրթութիւնը ընդհանրապես, Կրթութեան էութիւնն ու բաժանումները, Անվար կրթութիւն, Ընտանեկան ու դպրոցական ղեկավարութիւն, Նպաստ կարողութիւններու բացման, Դաստիարակութիւն, Ուսում, Ինքնակրթութիւն, Պէյրութ, 1951, 284 էջ։
Երկեր, հատ. Է. Ուսում ու կրթութիւն դպրոցական, Դպրոցային արտաքին կազմը, Ներքին կեանք, Ոգի և դաստիարակութիւն, Դպրոցական աշխատանքին կապուած ընդհանուր հարցեր, Դպրոցական չորս շրջանները և ուսուցման նիւթերը, Գիտութիւններու ուսուցումը, Լեզուներու ավանդումը, Գեղարուեստներու մշակումը, Խաղ ու մարզանք, Պէյրութ, 1952, 304 էջ։
Երկեր, հատ. Ը. Ընդհանուր ակնարկ մը հայ բանահիւսութեան վրայ, Գուսանական հեթանոս վիպասանութիւն, Գրաբարի քրիստոնեաց հազարամեակը, Աշխարհականացումը գրաբարի, Բարբառական անգիր գրականութիւն, Անհատական ստեղծագործութիւն բարբառով, Նոր գրականութիւն արդի արևմտեան լեզուով, Նոր գրականութիւն արդի արևելեան լեզուով, Մեր վաղուան գրականութիւնը, Պէյրութ, 1946, 464 էջ։
Երկեր, հատ. Դ. Օշին պայլ, Հոգիները ծարաւի, Գրական երկերուն դերը, Պէյրութ, 2008, 380 էջ։
Երկեր, հատ. Ե. Ընկերաբանական ու գրաբանական հարցեր, Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան, Անհաւասարութիւնը կեանքի մէջ, Մտաւորականութիւն ու կուսակցութիւն, Անկախութիւնը պահանջ ազգային գոյութեան, Սեռը եւ նիւթը բանահիւսութեան մէջ, Բանահիւսական ճարտարապետութիւն, Պէյրութ, 2008, 448 էջ։
Երկեր, հատ. Զ. Կրթութիւնը ընդհանրապես, Կրթութեան էութիւնն ու բաժանումները, Անվար կրթութիւն, Ընտանեկան ու դպրոցական ղեկավարութիւն, Նպաստ կարողութիւններու բացման, Դաստիարակութիւն, Ուսում, Ինքնակրթութիւն, Պէյրութ, 2008, 264 էջ։
Երկեր, հատ. Է. Ուսում ու կրթութիւն դպրոցական, Դպրոցային արտաքին կազմը, Ներքին կեանք, Ոգի եւ դաստիարակութիւն, Դպրոցական աշխատանքին կապուած ընդհանուր հարցեր, Դպրոցական չորս շրջանները եւ ուսուցման նիւթերը, Գիտութիւններու ուսուցումը, Լեզուներու ավանդումը, Գեղարուեստներու մշակումը, Խաղ ու մարզանք, Պէյրութ, 2008, 280 էջ։
Երկեր, հատ. Ը. Ընդհանուր ակնարկ մը հայ բանահիւսութեան վրայ, Գուսանական հեթանոս վիպասանութիւն, Գրաբարի քրիստոնեաց հազարամեակը, Աշխարհականացումը գրաբարի, Բարբառական անգիր գրականութիւն, Անհատական ստեղծագործութիւն բարբառով, Նոր գրականութիւն արդի արևմտեան լեզուով, Նոր գրականութիւն արդի արևելեան լեզուով, Մեր վաղուան գրականութիւնը, Պէյրութ, 2008, 464 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 2011, 572 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 2. Դուրսեցիները, Վերժին, Դարձ, Դերասանուհին, Երևան, 2008, 400 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 3. Կինը, Հոգիները ծարավի, Երևան, 2008, 340 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 4. Դրամատուրգիա, Երևան, 2007, 656 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 5, Երևան, 2012, 696 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 6, Երևան, 2012, 400 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 7, Երևան, 2013, 720 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 8, Երևան, 2016, 712 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 9. Նամակներ և բացիկներ, Երևան, 2017, 712 էջ։
Մեր անկախութիւնը, Երևան, 2011, 200 էջ։
Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 252 էջ։
Լևոն Շանթն այն հազվագյուտ ձիրք ունեցող մարդկանցից մեկն է, որի մեծ տաղանդը ազգային հարստություն է, որն այսօր էլ առաջ է մղում մեր արվեստն ու գրականությունը։
Միջահասակ էր և հանդարտաբարո։ Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորությունից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, և ոճի մեջ ոչ մի պոռոտ բան, այդպես էլ ինքը` հագնվում էր խնամքով, ճաշակով։ Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ և միշտ զվարթ։ Անգամ այն ժամանակ՝ 13 և 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում և արվեստի տոն էր տոնում, հեղինակ Շանթը չէր երևում մեջտեղ։
«Շանթի ուսումնասիրությունների առարկան .... կյանքի պոեզիան է, նրա մաքուր բանաստեղծական և գաղափարական կողմը[4]»:
- Նիկոլ Աղբալյան
«Բարոյական նկարագրի գեղեցկութունը և արվեստի կոչումը իր մեջ միաձուլված ներդաշնակություն մըն էին դարձած, ահա թե ինչու ան չբաժանեց արվեստը գաղափարեն, գեղեցիկը՝ ճշմարիտեն, երազը՝ իրականութենեն»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 448)։