Գյուղ | |||
---|---|---|---|
Խաչաղբյուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Շրջան | Վարդենիսի շրջան | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Մակերես | 47.4 կմ² | ||
ԲԾՄ | 1950 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1064[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Խաչաղբյուր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է մարզկենտրոն Գավառից 76 կմ հարավ-արևելք։ Նախկին Սովետակերտը վերանվանվել է Խաչաղբյուր 1991 թ. ապրիլի 3ին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1950 մետր բարձրության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խաչաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 1064, առկա բնակչությունը՝ 1008 մարդ[2] Բնակչության մի մասի նախնիները 1915-1918 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշի, Վանի, Բասենի գյուղերից[3]։ Խաչաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 212 | 770[5] | 1204 | 1160 | 1820 | 1108 | 1502 | 1183 | 1064[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և ծխախոտի մշակությամբ։
Մոտակայքում են գտնվում Քռեր բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.-10-18դդ.) և Մուրադ խաչ ամրոցը (մ.թ.ա. 4-րդ-մ.թ. 5 դդ.) իսկ հարավային մասում՝ Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին (վերականգնված՝ 9դ.)։
|