Կարենիս

Գյուղ
Կարենիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղԿոտայքի մարզ և Հրազդանի շրջան
Այլ անվանումներ(Գյումուշ
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն893 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կարենիս (Հայաստան)##
Կարենիս (Հայաստան)

Կարենիս (նախկինում Գյումուշ), գյուղ Կոտայքի մարզում, Հրազդան գետի հովտում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտքում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա։

Կարենիս է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարենիսի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1906 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 48 311 439 221 432 312 570 594 813 663[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարենիսն ունի 7-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցի և Մաթևոս Առաքյալի վանքը (15-րդ դար), որը հայտնի է Կարենիս կամ Կարենավանք անվամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 109» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները