Ծնվել է | օգոստոսի 17, 1843[2][3][4][…] |
---|---|
Ծննդավայր | Jakob and Johannes parish, Շվեդիա[5] |
Վախճանվել է | հունվարի 5, 1924[2][3][4][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1871)[4] |
Մասնագիտություն | նկարչուհի և նկարչության ուսուցիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | women's suffrage in Sweden?[1] |
Աշակերտներ | Ֆրիդա Ստենհոֆֆ, Սագա Վալլի, Սեսիլիա Բախեր, Stina Beck-Friis?, Էլսա Ֆլենսբուրգ, Ellen Eckert?, Աննա Ֆլենսբուրգ, Ալգոտ Ռինգստրյոմ, Հեդվիգ Ռանգ, Եվա Օկերլանդ, Գերդա Բենց, Աստրիդ Վահլստեդտ, Մինա Կարլսոն-Բրեդբերգ[6], Ellen Jolin? և Sofia Gisberg?[7] |
Հայր | Յոհան Կարդոն[2][4] |
Kerstin Cardon Վիքիպահեստում |
Կերստին Կարդոն (շվեդ.՝ Kerstin Cardon, լրիվ անունը՝ Կրիստին (Կերստին) Մաթիլդա Կադոն շվեդ.՝ Kristina (Kerstin) Mathilda Cardon, օգոստոսի 17, 1843[2][3][4][…], Jakob and Johannes parish, Շվեդիա[5] - հունվարի 5, 1924[2][3][4][…], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5]), շվեդ նկարիչ-դիմանկարիչ։
Կերստին Կարդոնը ծնվել է 1843 թվականի օգոստոսի 17-ին, Ստոկհոլմում, վիմագրագետ Յոհան Կարդոնի (1802-1878) և նրա կնոջ՝ Բրիտտա Սունդբերգի (շվեդ.՝ Britta Kristina Sundberg, 1812-1894) ընտանիքում։ Կերստինը նախնական գեղարվեստական կրթություն ստացել է հորից։ Այնուհետև 1864-1871 թվականներին սովորել է Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո մեկնել է Եվրոպա՝ այցելել Փարիզ, Մյունխեն, Լոնդոն, Վիեննա, ինչպես նաև Իտալիա և Նիդեռլանդներ։ Մասնագիտական գեղարվեստական կարիերայի հետ մեկտեղ Կարդոնը նկարչության ուսուցիչ է աշխատել Ստոկհոլմում գտնվող ուսուցիչների Բարձրագույն սեմինարիայում (Բարձրագույն մանկավարժական սեմինարիա)։ 1875-1911 թվականներին նա ղեկավարել է իր գեղանկարչության դպրոցը. նրա ուսանողների թվում էին Աննա Բիլլինգը և Հարրիետ Լյովենհելմը։
Կերստին Կարդոնի գործերից են շվեդական թագավորներ Օսկար II-ի և Գուստավ V-ի, ինչպես նաև շվեդացի ճանապարհորդ Սվեն Գեդինի դիմանկարները։ Կերստին Կարդոնի նկարները ցուցադրվում են Մալմյոյի արվեստի թանգարանում և Շվեդիայի ազգային թանգարանում։
Մահացել է 1924 թվականի հունվարի 5-ին, Ստոկհոլմում։ Թաղված է Ստոկհոլմի հյուսիսային գերեզմանատանը՝ իր հարազատների կողքին[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերստին Կարդոն» հոդվածին։ |
|