Կինդարկա (ալբ․՝ qindarkë, հոգն. թիվ qindarka), մինչև 1965 թվականը կինդար (ալբ․՝ qindar), Ալբանիայի հիմնական մետաղադրամը, կազմում է լեկի 1/100-ը։ Անվանումը ծագում էր ալբ․՝ qind՝ հարյուր, մեկ հարյուրերորդ բառից։ Գնաճի պատճառով 1990 թվականին վերացվել է։ Այսօր շրջանառության մեջ գտնվող ամենափոքր մետաղադրամը 1 լեկն է, կինդարկան ընդամենը հաշվելի դրամական միավոր է։
Մինչև 1926 թվականը՝ լեկի շրջանառության մեջ մտցվելու ժամանակը, թողարկվում էին տեղական դրամական միավորներ, որոնք կրում էին «կինտ» և «կինդտար» անունները։
Մինչև 1926 թվականին ալբանական ֆրանկի շրջանառության մեջ մտցվելը Ալբանիայում գոյություն չուներ ազգային դրամական միավոր։ Շրջանառության մեջ էին գտնվում հարևան պետությունների դրամական միավորները։ Պարբերաբար թողարկվում էին տեղի թողարկման դրամական միավորները։ Դրամական միավորները այդ ժամանակ տարբեր անուններ էին կրում, այդ թվում՝ հիմնված ալբ․՝ qind բառի վրա։
Անվանում | Էմիտենտ | Հիմնական դրամական միավոր | Թողարկման տարեթիվ | Արժողություն |
---|---|---|---|---|
Չենտեզիմո | Բերատ | 1/100 իտալական լիրա (ալբ․՝ lirё italiane) | 1924 | 0,5 լիրա |
Կինդտար (ալբ․՝ qindtar) | Բերատ | 1925 | 50 կինդտար[1] | |
Էլբասան | 1/100 Էլբասանի ֆրանգա | 1924—1925 | 0,1, 0,2, 0,4 ֆրանգա | |
Կվինդ (ալբ․՝ quind) | Ֆիերի | 1/100 Ֆրանկ Ֆիերի | 1921 | 50 կվինդ |
Գիրոկաստրա | 1/100 Գիրոկաստրայի ֆրանգա | 1920-ական թվականներ | 0,5 ֆրանգա | |
Կինդտար (ալբ․՝ qindtar) | Վլյրոա | 1/100 Վլյորայի ֆրանկ | 1924—1926 | 10, 25 կինդտար[2] |
Սանտիմ (ալբ․՝ centime) | Կորչա | 1/100 Կորչայի ֆրանկ | 1917—1921 | 50 սանտիմ, 1/2 ֆրանկ[1] |
Կինտ (ալբ․՝ qint) | Կորչա | 1/100 սկենդեր | 1921—1926 | 25, 50 կինտ, 1/2 սկենդեր[2] |
Կինդտար (ալբ․՝ qindtar) | Շկոդեր | 1920 | 5, 10, 20, 50 կինդտար[2] | |
Պարա | Թուրքական բանակի թողարկում | 1/40 կուրուշ, 1/4000 թուրքական լիրա | 1913 | 5, 10 պարա[2] |
կուրուշ | Թուրքական բանակի թողարկում | 1/100 թուրքական լիրա | 1913 | 1/2, 1 կուրուշ[2] |
1925 ի հունիսի 25-ին Ալբանիայի ազգային արժույթ հռչակվեց ալբանական ֆրանկ՝ մաքուր ոսկու 0,290323 գրամ պարունակությամբ, ինչը հավասար է ֆրանսիական ֆրանկի պարունակությանը։ Ալբանական ֆրանկը մտցվել է շրջանառության մեջ 1926 թվականին։ 1/5 ֆրանկը լեկն էր։
1926 թվականին թողարկվեցին մտաղադրամներ, որոնք ստացան «լեկի կինդար» (ալբ․՝ qindar leku) անունը, 1/100 լեկ։ 1935 թվականին թողարկվեցին ոսկե կինդարկաները (ալբ․՝ qindar ar), 1/100 ոսկե ֆրանկ[3]։
Պատկեր | Արժողություն | Տրամագիծ | Քաշ | Մակերես | Նյութ |
---|---|---|---|---|---|
1926 թվականի թողարկում | |||||
5 կինդար լեկ | Բրոնզ | ||||
10 կինդար լեկ | Բրոնզ | ||||
1935 թվականի թողարկում | |||||
1 ոսկե կինդարկա | Բրոնզ | ||||
2 ոսկե կինդարկա | 21 մմ | Բրոնզ |
1965 թվականի օգոստոսի 16-ին դենոմինացիա անցկավեց, շրջանառության մեջ մտցվեցին 1964 թվականի օրինակով մետաղադրամներ և թղթադրամներ։ Այդ օրինակի մետաղադրամների վրա առաջին անգամ հայտնվեց «կինդարկա» (ալբ․՝ qindarka)[4]։
Պատկեր | Արժողություն | Տրամագիծ | Քաշ | Մակերես | Նյութ |
---|---|---|---|---|---|
1964 թվականի թողարկում | |||||
5 կինդարկա | 18 մմ | 0,75 գ | Ալյումին | ||
10 կինդարկա | 17,95 մմ | 1,09 գ | Ալյումին | ||
20 կինդարկա | 22 մմ | 1,51 գ | Ալյումին | ||
50 կինդարկա | 24,49 մմ | 2 գ | Ալյումին | ||
1969 թվականի թողարկում | |||||
5 կինդարկա | 18 մմ | 0,8 գ | Ալյումին | ||
10 կինդարկա | 20 մմ | 1,2 գ | Ալյումին | ||
20 կինդարկա | 22 մմ | 1,6 գ | Ալյումին | ||
50 կինդարկա | 24,4 մմ | 2 գ | Ալյումին | ||
1988 թվականի թողարկում | |||||
5 կինդարկա | Ալյումին | ||||
10 կինդարկա | հարթ | Ալյումին | |||
20 կինդարկա | 20 մմ | Ալյումին | |||
50 կինդարկա | 24,1 մմ | 2 գ | Ալյումին |