Կլարա Ռիվ Clara Reeve | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1729[1][2][3][…] |
Ծննդավայր | Իպսուիչ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 1807[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Իպսուիչ[4] |
Մասնագիտություն | վիպասան, գրող և թարգմանչուհի |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Old English Baron? |
Clara Reeve Վիքիպահեստում |
Կլարա Ռիվ (անգլ.՝ Clara Reeve, հունվարի 23, 1729[1][2][3][…], Իպսուիչ[4] - դեկտեմբերի 3, 1807[1][2][3][…], Իպսուիչ[4]), անգլիացի գրող, գոթական գրականության ակնառու ներկայացուցիչներից և տեսաբաններից մեկը։
Կլարա Ռիվի մասին շատ սակավ կենսագրական տեղեկություններ են պահպանվել։ Նա ծնվել է 1729 թվականի հունվարի 23-ին Իպսուիչ քաղաքում՝ քահանայի ընտանիքում։ 1755 թվականին հոր վախճանից հետո, մոր և քույրերի հետ բնակության է տեղափոխվում Կոլչեստր քաղաք։ 1778 թվականին նա հրատարակում է «Ծեր անգլիական բարոն» վեպը, որի վրա զգալի է Հորաս Ուոլփոլ «Օտրանտո դղյակը» վեպի ազդեցությունը։ Այս ստեղծագործությունը հեղինակը նվիրել է Սեմյուել Ռիչարդսոնի դստերը, ով օգնել է Ռիվին իր վեպը սրբագրելու գործում[5]։ Այս վեպը դրական ընդունելություն է գտնում գրական հասարակության մեջ։ Հեղինակի հաջորդ նշանակալի գրական երկը 1791 թվականին հրատարակված «Այրիների դպրոցը» նամակագրական վեպն է։
Կլարա Ռիվերի վախճանվել է 1807 թվականի դեկտեմբերի 3-ին Իպսուիչ քաղաքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Ռիվ» հոդվածին։ |
|