Կոլարոսի ակադեմիա (ֆր.՝ Académie Colarossi), գեղարվեստի մասնավոր դպրոց, որը հիմնվել է 1870 թվականին իտալացի քանդակագործ Ֆիլիպո Կոլարոսիի կողմից և գտնվում է Փարիզում։
Կոլարոսի ակադեմիան ներկայացնում է այլընտրանքային գեղարվեստական արվեստը, որը երիստասարդ ստեղծագործողների կողմից չափազանց պահպանողական է։ Ինչպես Ժյուլիանի ակադեմիան, այնպես էլ Կոլարոսի ակադեմիան կանանց նույնպես ընդունում էր և թույլ էր տալիս նրանց նկարել էսքիզներ՝ օգտագործելով մերկ տղամարդկանց կերպարները[1]։ Բացի գեղանկարչությունից ակադեմիայում դասավանդում էին նաև քանդակագործություն։ Դասավանդման բարձր որակը գրավում էր շատ աշակերտների նաև Ֆրանսիայից դուրս, այդ թվում և Ամերիկայից։ 1910 թվականին Կոլարոսի ակադեմիան առաջին անգամ ընդունում է կին մանկավարժ (Նոր Զելանդիայի նկարչուհի Ֆրենսիս Հոդկինսը)։ Կոլարոսի ակադեմիան փակվեց 1930 թվականին։ Մինչ ակադեմիայի փակումը տիկին Կոլարոսին այրում է ակադեմիայի ամբողջ արխիվը՝ ի պատասխան ամուսնու դավաճանության։
Emmanuel Bénézit (Hrsg.): Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays. Neuaufl. Grund, Paris 1999ff.