Տիեզերք, «Ֆլամարիոնի փորագրություն», փայտ, անհայտ հեղինակ 1888 նկարի տակ փորագրություն կա (այստեղ չի երևում), որը թարգմանվում է. «Միջնադարյան միսիոները պատմում է, որ ինքը գտել է այն կետը, որտեղ հանդիպում են երկինքն ու երկիրը...» (գունավորվել է 1998 թվականին Հուգո Հայկենվելդերը)
Կոսմիզմը ներկայացնող այս մի շարք կրոնա-փիլիսոփայական, գեղարվեստա-գեղագիտական և բնագիտական ուղղությունների հիմքում դրվել են տիեզերքի` որպես կառուցվածքային-կազմակերպված կարգավորված աշխարհի և մարդու` որպես «աշխարհաքաղաքացու» մասին պատկերացումները, ինչպես նաև միկրոկոսմոսի մասին մակրոկոսմոսի (Տիեզերքի) նմանությամբ պատկերացումները[1][2]։
Փիլիսոփայության տեսանկյունից կոսմիզմ հասկացությունը կապված է տիեզերքի մասին պատկերացումների հետ, որպես քաոսին հակակշիռ, այն պատկերացումների, որոնք արդեն ձևավորվել էին Հին Հունաստանում առաջին փիլիսոփայական դպրոցների (կինիկներ, ստոիկներ) կայացման ժամանակահատվածում։
Կրոնական համակարգերում կոսմիզմնաստվածաբանության անբաժանելի մասն է։ Էզոթերմիկ և օկուլտային համակարգերում, ինչպիսիք են գնոստիցիզմը, կաբալան, թեոսոֆիան և այլն, կոսմիզմը կապված է Տիեզերքի պատկերացման հետ, որը ղեկավարվում է անտեսանելի գերբնական ուժերի կողմից, և փոխկապակցված է աստղային երկնքի և մարդու հոգևոր և մարմնական տարբեր երևույթների միջև կապի աստղագիտական պատկերացումների հետ։
Տիեզերագնացության զարգացման, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծման արդիականության հետ ԽՍՀՄ-ում հետաքրքրություն է առաջացել կոսմիստների ուսմունքների նկատմամբ։ «Ռուսական կոսմիզմ» եզրույթը, որպես մտքի ազգային ավանդույթների բնութագիր առաջացել է 1970-ական թվականներին[3], թեև «կոսմոմտածողություն», «կոսմոգիտակցություն», «կոսմոպատմություն» և «կոսմոփիլիսոփայություն» (ֆր.՝ philosophie cosmique) արտահայտությունները հանդիպել են դեռևս XIX դարի խորհրդավոր (ակուլտային) ու միստիկ գրականության մեջ (Կարլ Դյու Պրել, Մաքս Թեոն, Ելենա Բլավատսկայա, Աննի Բեզանտ, Պյոտր Ուսպենսկի), ինչպես նաև էվոլյուցիոն փիլիսոփայության մեջ։
XIX դարի կեսերին Ռուսաստանում բնագիտական և հումանիտար առարկաների փոխադարձ ազդեցության հետևանքով, Ռուսաստանի ինքնատիպ մշակույթի հողի վրա ծագել է մտածողության յուրահատուկ հոսանք (կամ ըստ Ն. Ն. Մոիսեևի` մտածելատրամադրություն - умонастроение), որը ստացել է «ռուսական կոսմիզմ» բնորոշում։ … Ռուսական կոսմիզմի հոգևոր, գիտական և ստեղծագործական ներուժը, նրա արտապատկերող ուղղվածությունը և դեպի ապագա լավատեսական հայացքը այս ուղղությունը ավելի ու ավելի գրավիչ են դարձնում մեր ժամանակակիցների համար[4]
- Ն. Վ. Իսակովա, «Ռուսական կոսմիզմի փիլիսոփայության մեջ գլոբալության ֆենոմեն»
Ռուսական կոսմիզմը ռուսական կրոնա-փիլիսոփայական մտքի հոսանք է, որը հիմնված է հոլիստական աշխարհայացքի վրա, որը ենթադրում է Տիեզերքի թեոլոգիականորոշակի էվոլյուցիան[7]։ Բնութագրվում է համընդհանուր փոխպայմանավորվածության գիտակցությամբ, համապարփակ միասնությամբ (всеединство), այսինքն,
Տիեզերքում մարդու տեղը փնտրել, տիեզերական ու երկրային գործընթացների փոխկապվածություն
ճանաչել միկրոկոսմոսի (մարդ) և մակրոկոսմոսի (Տիեզերքի) հավասարազորությունը և մարդկային գործունեությունն այս աշխարհի ամբողջականության սկզբունքների հետ չափելու անհրաժեշտությունը։
Իրենում ներառում է գիտության, փիլիսոփայության, կրոնի, արվեստի տարրեր, ինչպես նաև կեղծ գիտություններ, օկուլտիզմը և էզոթերիզմ։ Այդ ուղղությունը նկարագրված է զգալի քանակությամբ ռուսական հրապարակումներում, որոնք վերաբերվում են անտրոպոկոսմիզմին, սոցիոկոսմիզմին, կենսակոսմիզմին, աստղակոսմիզմին, լուսակոսմիզմին, կոսմոէսթետիկային, կոսմոէկոլոգիային և դրանց մոտ այլ թեմաներին, բայց ոչ մի նկատելի ազդեցություն չունի արևմտյան երկրներում[8]։
Սակայն հետագայում ավելի ու ավելի մեծ նշանակություն է սկսել ձեռք բերել ռուսական կոսմիզմի` որպես սոցիոմշակութային լայն մեկնաբանությունը, որը, որպես իր մասնավոր դեպք ներառում է նշված «նեղ» ըմբռնումը, ի թիվս այլ ռուսական կոսմիզմի այլ ուղղությունների, ինչպիսիք են կրոնա-փիլիսոփայական[9], բանաստեղծական-գեղարվեստական, գեղագիտական, երաժշտական-առեղծվածային[10], գոյաբանական-վախճանաբանական, արտապատկերային և այլն։ Ընդ որում, հետազոտողները նշում են այս երևույթի դասակարգումների բազմազանությունների և պայմանականությունների երկու պատճառներ. բոլոր «կոսմիստները» մշակույթի տարբեր ոլորտների տաղանդներով են օժտված եղել և եղել են յուրօրինակ մտածողներ, որոնք ստեղծել են անհատական վերլուծություն պահանջող բավական անկախ համակարգեր։
Որոշ փիլիսոփաներ կոսմիզմի փիլիսոփայության հիմնական սկզբունքները համահունչ են համարում աշխարհի մասին ժամանակակից գիտական պատկերացման բազմաթիվ հիմնարար գաղափարների հետ և դրանց դրական ներուժը որպես գիտության զարգացման նոր փուլի փիլիսոփայական հիմք, նոր մետաֆիզիկայի զարգացման համար։ Կողմնակիցները տեսնում են կոսմիզմի գաղափարների արդիականությունը ժամանակակից մարտահրավերների լուծման մեջ, ինչպիսիք են բարոյական կողմնորոշիչների որոնման խնդիրները, էկոլոգիական ճգնաժամի առջև մարդկության միավորումը, մշակույթի ճգնաժամային երևույթների հաղթահարումը։ Հետևորդները կոսմիզմը համարում են ռուս մտքի օրիգինալ արդյունք, «ռուսական գաղափարի» էական մաս, որի առանձնահատուկ ազգային բնույթը ենթադրում է ռուսական արխետիպին հատուկ արմատացած «համապարփակությունը» (всеединства)։
Մյուս կողմից, ռուսական կոսմիզմը սերտորեն կապված է կեղծ գիտության, խորհրդավոր և էզոթերմային փիլիսոփայական մտքի ուղղությունների հետ, և որոշ հետազոտողներ ընդունում են մտահանգման հայեցակարգը, որը ձևակերպվել է շատ անորոշ եզրույթներում։
Նիկոլայ Ֆյոդորի Ֆյոդորով (1829-1903 թթ.). Ձևակերպել է բազիսային գաղափարը, որը կազմում է ռուսական կոսմիզմի պարադիգմը (բաղադրիչը). Աշխարհը (այդ թվում կյանքը և մարդկությունը) օրինաչափ էվոլյուցիոն-զարգացող համակարգ է։ Ն. Ֆ. Ֆյոդորովի փիլիսոփայությունը ուղղափառ-կրոնական մետաֆիզիկայի և բնագիտության տեսական գաղափարների սինթեզ է[11]։ Համարել է, որ քրիստոնիայի խորքային իմաստը կայանում է նախնիների հարությունը։ Բայց Հարությունը Աստված կիրականացնի մեր ձեռքով, օգտագործելով ժամանակակից գիտությունը, որը Աստծուց է։ Սակայն միլիոնավոր հարություն առածներ չեն տեղավորվի մեր մոլորակի վրա, ուստի Ֆյոդորովը առաջարկել է նրանցով բնակեցնել այլ մոլորակները։ Այսպես ծնվել է տիեզերական տարածության յուրացման մտահղացումը։
Ալեքսանդր Վասիլևիչ Սուխովո Կոբիլին (1817-1903 թթ.). Նրա մշակած «Համայն Աշխարհի Վարդապետությունը» եղել է Հեգելի և դարվինիզմի փիլիսոփայության սինթեզ։ Ըստ Սուխովո-Կաբիլինի, մարդկությունն անցնում է զարգացման երեք փուլ` տելլուրիական (теллурия), սոլյարային (соляр, երբ տեղի է ունենում երկրաբնակների բնակեցում արեգակնային համակարգի սահմաններում) և սիդերալային (сидеральную, մարդկության հեռավոր տիեզերք թափանցելը)։
Օլաֆ Ստեպլդոն (1886-1950 թթ.). Իրենց վեպի-տրակտատներում, որոնք գրված են 20-րդ դարի 30-ական թվականներին գենային ինժեներիան, տիեզերքի յուրացումը և մոլորակային ինժեներիան հռչակել է աստվածային ծրագրի իրականացման բնական փուլ, ըստ էության գիտությունը կրոնի տեղը դնելով, իսկ աստծո փոխարինելով տրանսցենդենտալ տիեզերական յոգ-созерцатель, որի համար մարդկության զարգացման ցանկալի ուղին գիտական առաջընթացն է, որը էվոլյուցիան է և անմահության միջով մարդկանց հանգեցնում է տիեզերական աշխարհակարգի գեղեցկության զննման էքստազի (զմայլանք)։
Դանիիլ Լեոնիդովիչ Անդրեև (1906 -1959 թթ.). Աշխարհի վարդ (Роза мира)
Ինչպես նաև փիլիսոփաներ։ Ա. Կ. Գորսկին, Վ. Վ. Դոկուչաևը, Ի. Ա. Իլյինը, Ի. Վ. Կիրեևսկին, Ն. Օ. Լոսսկին, Ե. Ն. Տրուբեցկոյը, Վ. Ա. Շմակովը, Վ. Ն. Մուրավյովը, Ն. Ա. Սետնիցկին, Վ. Ֆ. Կուպրևիչը, Ա. Կ. Մանեևը։
Կոնստանտին Էդուարդովիչ Ցիոլկովսկի (1857-1935 թթ.). Ժամանակակից տիեզերագնացության հիմնադիր։ Ստացել է շարժման հավասարումը, եկել է երկաստիճան հրթիռների անհրաժեշտության մասին եզրակացության։ Առաջարկել է տիեզերական տարածությունը բնակեցնել տիեզերական կայանների միջոցով։ Համարել է, որ Տիեզերքի մոլորակներից մեկի վրա կյանքի զարգացումը հասնում է այնպիսի հզորության և կատարելության, որ այն թույլ կտա հաղթահարել ծանրության ուժը և սփռվել Տիեզերքով մեկ։
Վլադիմիր Իվանովիչ Բերնարդսկի (1863-1945 թթ.). մշակել է բիոսֆերայի մասին ուսմունք բիոսֆերայի («կենդանի սֆերա») մասին ուսմունքը, որը Երկրի կենդանի նյութի հանրագումարն է, որը իրեն դրսևորում է որպես միասնական օրգանիզմ։ Ներկայումս դա էկոլոգիայի ընդհանուր տեղն է, բայց այդ ժամանակ այդ ուսմունքը դեռ նոր էր ծնվում։ Բիոսֆերան աստիճանաբար էվոլյուցիոն զարգացում է ապրում դեպի նոոսֆերա («գիտակցության սֆերա»), այն վիճակին, երբ մարդկությունը կտիրապետի բնության ուժերին, կսովորի վերահսկել բնությունը, փոխել լանդշաֆտը և ղեկավարել հենց կենդանի էակների էվոլյուցիան։ Ներկայումս նման էքսպերիմենտները կործանարար են թվում շրջապատող միջավայրի համար, բայց Վերնարդսկին լավատես էր։ Մարդը կենսոլորտի մասն է և նրա վնասը բացարձակ չէ։ Մարդը գրավականն է այն բանի, որ Երկրի կենսոլորտը հետագայում կտարածվի շրջապատող մոլորակների վրա։ Երկրի վրա կյանքի քաոտիկ զարգացումը պետք է հանգի մարդկային մտքի կարգավորված զարգացմանը։ Բնության մեջ ոչինչ պատահական չէ, այդ թվում նաև մարդը։ Արդյունքում կոսմիզմը հաջողությամբ ինտեգրվել է խորհրդային փիլիսոփայության մեջ։
Իվան Իվանովիչ Եֆրեմով (1908-1972 թթ.), համաշխարհային ճանաչում ունեցող հնէաբան, ֆանտաստ-գրող, սոցիալական մտածող։ Տաֆոնոմիայի ստեղծողը, խոշոր ներդրում է ունեցել գիտական ֆանտաստիկայի զարգացման մեջ, ազդել է շատ գիտնականների, գրողների, տիեզերագնացների ճակատագրի վրա։ Դիտարկել է կյանքի էվոլյուցիան «պարզ տեսակներից մինչև մարդ և սոցիումի էվոլյուցիան` գիտակցության առաջին կայծերից մինչև հումանիստականկոմունիստական հասարակության ստեղծումը և մարդկության անխուսափելի ելքը դեպի միջաստղային տիեզերք, որպես վերելքի ամբողջական գործընթաց, որը ենթարկվում է համընդհանուր դիալեկտիկական օրենքներին»։
Գիտնականներ (կենսաքիմիա, կենսամորֆոլոգիա, երկրաքիմիա, օչվովեդենիայա (очвоведение), շերտագրություն, ֆացիաների մասին ուսմունք). Վ. Ի Վերնարդսկի, Ն. Ա. Գոլովկինսկի, Վ. Վ. Դոկուչաև, Ա. Ա. Ինոստրանցև, Պ. Ա. Կրոպոտկին, Վ. Ա. Օբրուչեվ, Ֆ. Ա. Սլուդսկի, Պ. Պ. Սեմյոնով Տյան Շանսկի, Ի. Դ. Չերսկի
Աստղագետներ. Օ. Ա. Բակլունդ, Ա. Ա. Բելոպոլսկի, Ֆ. Ա. Բրեդիխին, Բ. Բ. Գոլիցին, Բ. Յա. Ստրուվե, Վ. Կ. Ցեսարսկի
Հրթիռատիեզերական տեխնիկա և տիեզերքի յուրացում. Ն. Ի. Կիբալչիչ (1881 թ.), Ս. Ս. Նեժդանովսկի (1880-1889 թթ.), Կ. Է. Ցիոլկովսկի (1883 թվականից), Ի. Վ. Մեշչերսկի (1897-1904 թթ.), Ֆ. Ա. Ցանդեր (1907-1908 թթ.), Յու. Վ. Կոնդրատյուկ (1917 թվականից), Սերգեյ Կորոլյով, Յուրի Գագարին։
Nikolai Fyodorov. Studien zu Leben, Werk und Wirkung (Nikolai Fyodorov։ Studies to His Life, Works and His Influence) ։by Michael Hagemeister. (München։ Sagner, 1989)։ISBN 3-87690-461-7։Originally presented as the author’s thesis (doctoral) — Philipps-Universität Marburg, 1989.
Michael Hagemeister. "Russian Cosmism in the 1920s and Today". In։ Bernice G. Rosenthal (ed.)։ The Occult in Russian and Soviet Culture (Ithaca, London։ Cornell UP, 1997), pp. 185–202.