Հադիա Թայիկ

Հադիա Թայիկ
 
Կուսակցություն՝ Նորվեգական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝ Օսլոյի համալսարանի իրավաբանական դպրոց[1], Քինգսթոնի համալսարան և Ստավանգերի Համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավագիտության մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Բյորհայմսբիգդ, Ռուգլան
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ամուսին Stefan Heggelund?[3][4] և Kristian Skard?[5][6]
 
Կայք՝ hadiatajik.no

Հադիա Թայիկ (նորվ.՝ Hadia Tajik[7], հուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2], Բյորհայմսբիգդ, Ռուգլան), նորվեգացի լրագրող, իրավաբան և քաղաքական գործիչ։ 2012 թվականի սեպտեմբերի 21-ից Նորվեգիայի մշակույթի նախարար՝ Ենս Սթոլթենբերգի կառավարությունում[8]։ 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Նորվեգիայի թագավորը փոխեց կառավարությունը և Թայիկին փոխարինեց Թորնհիլդ Ուիդվին[9]։

Նորվեգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարան է եղել (29 տարեկան) ու առաջին մուսուլմանը նախարարի պաշտոնում[10]։ Նախարար դառնալիս Թայիկը հայտնեց, որ Նորվեգիայի մշակութային բազմազանությունը պիտի լինի երկրի ամենօրյա կյանքի անքակտելի մասը[10]։

2015 թվականին ընտրվել է Նորվեգիայի բանվորական կուսակցության ղեկավարի տեղակալ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիա Թայիկը ծնվել է Պակիստանից եկած ներգաղթյալների ընտանիքում, որոնք Նորվեգիայում են հաստատվել 1970-ական թվականների սկզբներին[10]։

Սթավանգերի համալսարանում Հադիան ստացել է ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան։

Մարդու իրավունքներ է ուսումնասիրել Միացյալ Թագավորության Քինգսթոնի համալսարանում՝ հընթացս 2004-2005 թվականներին։

Իրավագիտության մագիստրոսի կոչում ստացել է 2012 թվականին Օսլոյի համալսարանում[11]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենի Ստրանդ կոմունայում ղեկավարել է Բանվորական կուսակցության երիտասարդական թևը 1999-ից 2002 թվականներին։

Աշխատանքի նախարարի խորհրդականն է եղել 2006-ից 2008 թվականներին։ Հետո վարչապետ Ենս Սթոլթենբերգի խորհրդականը (2008), իսկ 2008-ից 2009 թվականների արդարադատության նախարար Կնուտ Սթորբերգերի խորհրդականը։

2009 թվականին ընտրվել է Սթորթինգի անդամ, որտեղ ներկայացրել Օսլոն։ Արդյունքում, 2013 թվականի պառլամենտական ընտրություններում ընտրվեց պատգամավոր։

2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյում և Ությոա կղզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ Հադիա Թայիկը էքս-վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանի հետ այցելել է Բանվորական կուսակցության երիտասարադական ճամբար և ահաբեկչությունից ժամեր առաջ հեռացել այնտեղից, որտեղ սպանդ կազմակերպեցին ահաբեկիչները։

Սոցիալական մեդիայում ցուցաբերած ակտիվության և էլեկտրոնային գրքերի աջակցման համար նրան անվանում են «մշակույթի առաջին թվային նախարար»[12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից ամուսնացած է իր քաղաքական ընդդիմախոս, Պահպանողական կուսակցության քաղաքական գործիչ Սթեֆան Հեգելունդի հետ։

Ընտիր ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 — Hadia Tajik: Svart på Hvitt, Tiden Norsk forlag.
  • 2009 — Trond Giske; Hadia Tajik: «Hvem snakker for Bob Kåre?», i Mangfold eller enfold, Aschehoug.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=HTA&tab=Biography
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. http://www.vg.no/nyheter/innenriks/norsk-politikk/ap-hadias-hemmelige-maktbryllup/a/23242421/
  4. http://www.vg.no/nyheter/innenriks/norsk-politikk/brudd-for-tajik-og-heggelund/a/23626472/
  5. https://tara.no/livsstil/kultur/hadias-nye-liv-tar-med-babyen-pa-valgkamp
  6. Tajik H. Frihet - en politisk og personlig historie — 2020.
  7. «NRK Nyheter. Tybring-Gjedde møter Hadia Tajik i Dagsrevyen».
  8. «Министром культуры Норвегии стала 29-летняя мусульманка» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 15 апреля 2014-ին.
  9. «Ansvarsfordelingen i Erna Solbergs regjering» (նորվեգերեն). regjeringen.no. Վերցված է 15 апреля 2014-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Министром культуры Норвегии стала 29-летняя мусульманка» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 15 апреля 2014-ին.
  11. «Tajik, Hadia» (անգլերեն). Стортинг. Վերցված է 15 апреля 2014-ին.
  12. Stavrum, Gunnar. «Ingen snill pike». Nettavisen (Norwegian). Mediehuset Nettavisen. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադիա Թայիկ» հոդվածին։