Հայնրիխ Էնգելգարդ Շտայնվեգ գերմ.՝ Heinrich Engelhard Steinweg | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1797[1][2][3] |
Ծննդավայր | Wolfshagen im Harz, Բրաունշվեյգ-Վոլֆենբյութել, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 7, 1871[1][2][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց[3] |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, դաշնամուր պատրաստող վարպետ և նվագարանների վարպետ |
Երեխաներ | C.F. Theodore Steinway?, William Steinway և Wilhelmine Steinway? |
Ստորագրություն | |
Henry E. Steinway Վիքիպահեստում |
Հայնրիխ Էնգելգարդ Շտայնվեգ (գերմ.՝ Heinrich Engelhard Steinweg, հայտնի որպես Հայնրիխ Է. Սթեյնվեյ (անգլ.՝ Henry E. Steinway)[4] փետրվարի 15, 1797[1][2][3], Wolfshagen im Harz, Բրաունշվեյգ-Վոլֆենբյութել, Սրբազան Հռոմեական կայսրություն - փետրվարի 7, 1871[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Ավստրիական կայսրության դաշնամուրային վարպետ, Steinway & Sons ընկերության հիմնադիր։
Հայնրիխ Էնգելգարդ Շտայնվեգը անտառապահ Շտայնվեգի 12 երեխաներից ամենակրտսերն էր[5] : Չունենալով հաղթանդամ մարմին և սերը դեպի այն գործը, որով հայրն էր զբաղվում, երբեք չէր մտածել շարունակել հոր մասնագիտությամբ։ Փոխարենը նա առանձնանում էր իր մեծ երաժշտական տաղանդով, որն էլ նրան ուղղորդեց դեպի արվեստը։ Նա ուզում էր պատրաստել երաժշտական գործիքներ, բայց մասնավոր արհեստանոցներում, իր սեձական նախանձեռնությամբ ինչ-որ բան պատրաստել գրեթե անհնար էր։ Որոշ ժամանակ որոնումներից հետո Հենրին գտնում է աշխատանք երգեհոնների պատրաստման արհեստանոցում և որոշում է կայացնում սովորել երգեհոն նվագել ։ Նա հասել էր նրան, որ նշանակվել էր եկեղեցական երգեհոնահար։ 1825 թվականին ամուսնանալով Յուլիաննա Տիմերի հետ ներկայացրել է որպես նվեր ինքնաշեն դաշնամուր։ 1825 թվականի նոյեմբերի 6-ին Շտայնվեգ ամուսինները ունենում են իրենց առաջին զավակը՝ Քրիստիան Ֆրիդրիհ Թեոդոր։ Հետագա տարիներին ծնվում են ևս 4 տղա և 2 աղջիկ։ Ամուսնությունից 10 տարի անց իրականացել էր Շտայնվեգի վաղեմի երազանքը։ Զեզեյում նա բացել էր իր առաջին դաշնամուր պատրաստելու արհեստանոցը։ 1839 թվականին Գերմանիայի Բրաունշվայգ քաղաքում կայացած ցուցահանդեսին նրանց ցուցադրած երեք դաշնամուրները արժանացել են ոսկե մեդալի[6]։
Երբ Բրաունշվեյգի դուքսը անձամբ 300 տալերով ձեռք է բերում դաշնամուր, վարպետն այլևս ստիպված չէր մտածել իր հեղինակության մասին։ Պատրաստելով 482 դաշամուր նա դարնում է ժամանակի ամենահաջողակ արտադրողը։ Նա պատրաստում էր 482 դաշնամուր և դառնում է հաջողակ արտադրող։ Հետո գալիս են դժվար ժամանակները։ Սովը, նվազ բերքատվությունը և գանձումները վատթարացնում են առևտուրը։ Շտայնվեգը ելք փնտրելով իր որդի Կառլին ուղարկում է Նյու-Յորք[7]։ Կառլը ավելի լավատես է, և նա համոզում է հորը անել ավելի խիզախ քայլեր։
1850 թվականին Բրաունշվեյգի իր գործը փոխանցեց իր որդի Թեոդորին և 1850 թվականի մայիսի 19-ին 53-ամյա Շտայնվեգը, նրա կինը և 5 երեխաները նավարկում են Համբուրգից։ Վեց շաբաթ անց նրանք հասնում են Նյու-Յորք։ Հենրին և իր որդիները գտնում են աշխատանք ամերիկացի դաշնամուր պատրաստող վարպետների մոտ[8] : Չնայած այն բանին, որ հայրն ու որդիները ջանք ու եռանդ չէին խնայում, ջանասիրաբար աշխատում էին ու տալիս որակյալ արտադրանք, նրանք շատ քիչ էին վարձատրվում։ Դա էր պատճառը, որ նրանք որոշեցին սեփական գործը հիմնադրել և 1853 թվականի մայիսի 5-ին բացեցին իրենց սեփական արհեստանոցը ԱՄՆ-ում։ Հիսունյոթ տարեկան հասակում Հայնրիխ Շտայնվեգը դառնում է Հենրի Սթեյնվեմ, իսկ այդ ընկերությունը կոչում Steinway & Sons: Առաջին «Սթեյնվեյ» դաշնամուրը բնականաբար ստանում է 483 համարը։ Այդ դաշնամուրը մի ամերիկացի ընտանիք է ձեռք բերում 500$-ով։ Այսօր այն կանգնած է նյու-յորքյան Մետրոպոլիտեն-թանգարանում[9]։ Պահանջարկն ու շրջանառությունը ժամանակի ընթացքում այնքան են մեծանում, որ շուտով ընկերությունը ստիպված է լինում ընդլայնել իր սահմանները։ 1860 թվականին նրանք տեղափոխվել են Կվինս թաղամաս, որտեղ և ապրել են մինչև խոր ծերություն։
Սթեյնվեյների ազդեցությունը պահպանվում էր ոչ միայն ԱՄՆ-ում այլև Եվրոպայում։ Նրանք էին Եվրոպական թագավորների, գերմանական և ավստրիական կայսրերի, ռուսական թագավորական պալատների դաշնամուրների մատակարարը։ Սթեյնվեյ-ավագը մահացել է 1871 թվականին։ Նրա հիմնադրած ընկերությունը շարունակեց մնալ ոլորտի առաջատարներից՝ թողարկելով տարեկան 2500 դաշնամուր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Էնգելգարդ Շտայնվեգ» հոդվածին։ |
|