Գյուղ | |||
---|---|---|---|
Հացավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի մարզ | ||
Համայնք | Կոտայքի մարզ և Երևանի գավառ | ||
Գյուղապետ | Շավարշ Սարգսյան | ||
Մակերես | 19,86 կմ² | ||
ԲԾՄ | 1400 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 621 մարդ (2012[1]) | ||
Խտություն | 31 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Հացավան, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 58 կմ հարավ-արևմուտք[2]։ Հնավայր է։
Հացավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 59 | 261 | 291 | 540 | 472 | 494 | 451 | 511 | 563 | 608[4] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։
Գյուղից հյուսիս, բարձունքի վրա, գտնվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ. 1 հազարամյակի ամրոցի ավերակներ։
Հնավանից հյուսիս, բարձունքի վրա գտնվող անտիկ դարաշրջանի ամրոցը, իբրև Գառնիի առաջապահ ամրություն, հսկել է Արարատյան դաշտից եկող ճանապարհները։ Պեղումներով (1964-68) պարզվել է, որ ամրոցը շրջապատված է եղել անմշակ քարերով շարված պարսպով, հյուսիսային մասում ունեցել է 3 կիսակլոր աշտարակներ, մյուս կողմերում՝ քառանկյունի որմնահեցեր։ Մուտքը եղել է պարսպի հարավարևմտյան անկյունում։ Ամրոցը կառուցապատվել է քարաշեն՝ ներսից սվաղված և գաջե ձևավոր քիվերով հարդարված պատեր ունեցող սենյակներով։ Դրանց հարթ ծածկերը հենվել են սյուների վրա, որոնց քարե խարիսխները հայտնաբերվել են տեղում։ Տնտեսության մեջ կիրառվել են խեցեղեն, քարե ու ապակե անոթներ, մետաղե առարկաներ, երկանքներ։ Ամրոցը գոյատևել է մինչև վաղ միջնադար։ Այժմյան գյուղի տարածքում եղել է հին բնակավայր և դամբարանադաշտ։
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |